Էրդողանը ցանկանում է «ազատագրել Երուսաղեմը» Իսրայելից․ Jerusalem Post
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Թուրքիան փորձում էր օգտագործել արտասահմանյան ԶԼՄ-ները՝ հայտնելով, որ ցանկանում է հաշտվել Իսրայելի հետ նույնիսկ այն դեպքում, երբ սեփական լրատվամիջոցները ծայրահեղ հակաիսրայելական թեզեր էին տարածում, գրում է Jerusalem Post-ը: Մեկնաբաններից մեկը, ըստ T24 թուրքական լրատվամիջոցի, ասել է, որ Թուրքիան կարող է «48 ժամվա ընթացքում մտնել Թել Ավիվ»։ «Մենք արաբներին նման չենք», ֊ասել է մեկնաբանը՝ ակնհայտորեն հիշատակելով արաբական բանակների՝ 1948 և 1967 թվականներին Իսրայելին հաղթելու անկարողությունը:
Թուրքական հեռուստատեսության մեկնաբանությունը աննորմալ չէր Իսրայելի հանդեպ ատելություն տարածելու և Իսրայելը ոչնչացնելու մասին երդումների, Երուսաղեմ ներխուժելու, «Ալ-Աքսան ազատագրելու» և Թուրքիայում ծայրահեղ ազգայնական, հակասիոնիստական կամ հակասեմական մեկնաբանություններ անելու ֆոնին: Թուրքիայում իշխող կուսակցությանը քննադատող լրագրողների մեծ մասը լռեցվել է, ստիպված փախել երկրից կամ բանտարկվել: Թուրքիան AK կուսակցության օրոք համարվում է աշխարհում լրագրողների ամենամեծ բռնապետը: 2018-ի մարտին մի թուրքական օրաթերթ առաջարկեց նաև, որ Թուրքիան պետք է իսլամիստական բանակ ստեղծի Իսրայելը ոչնչացնելու համար: 2019-ին, ըստ MEMRI- ի, Ադնան Թանրիվերդի անունով պաշտոնաթող թուրք գեներալը, որը ղեկավարում է SADAT խորհրդատվական ընկերությունը, նույնպես խոսեց Երուսաղեմը Իսրայելից ազատագրելու անհրաժեշտության մասին․ «Իսլամական աշխարհը Պաղեստինի դրսից պետք է բանակ պատրաստի Պաղեստինի համար: Իսրայելը պետք է իմանա, որ Պաղեստինը ռմբակոծելու դեպքում ռումբ կընկնի նաև Թել Ավիվի վրա»:
Ըստ ամենայնի, այս տեսակետները դարձել են Թուրքիայի իշխող կուսակցության հիմնական մասը: Իսրայելը դիտվում է որպես Թուրքիայի գլխավոր թշնամի: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակը խոստացել է «ազատագրել Ալ-Աքսան» և հայտարարել․ «Երուսաղեմը մերն է»: Թուրքական լրատվամիջոցների և Անկարայի սոցիալական մեդիայի ակտիվիստների բանակի ավելի ու ավելի ծայրահեղական մեկնաբանությունները ցույց են տալիս, որ Իսրայելի հետ Թուրքիայի «հաշտեցման» պատմությունը հիմնականում ծուղակ է: «Թուրքիայի իշխող կուսակցությունը այնպիսի դիրք է ընդունել, որ Իսրայելը դիտում է՝ որպես հիմնական թշնամի և ցանկանում է «ազատագրել Երուսաղեմը», գրում է պարբերականը։




















2–րդ դասարանցի երեխան «որովայնի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Սպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են ՀՀ ՊՆ-ին պատկանող բեռնատարը և «Volkswagen»-ը. կան տուժածներ
Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի
Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց
Այսօր մետրոյում Փաշինյանին պատասխանող Արցախցի կինը պարզապես հիացմունքի է արժանի. Ավետիք Չալաբյան
Առնվազն 18 մարդ է զnհվել Բանգլադեշում՝ ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով
Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Astra»-ն
Ալիևը վախենում է սա ասել․ նա պատվիրակում է իր գործակալ Նիկոլ Փաշինյանին, որ խոսի սրա մասին
ԱԹՍ-ն hարվածել է հում նավթ տեղափոխող թուրքական նավին
Այսօր «Համահայկական ճակատ» շարժման անդամները` ղեկավար Արսեն Վարդանյանի գլխավորությամբ, Ազգային ժողով...