Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արաղչին շնորհակալություն է հայտնել Հայաստանին և մի շարք այլ երկրների՝ hակամարտության ընթացքում արտերկրում մնացած իրանցիներին օգնելու համարԿրիշտիանու Ռոնալդուի ավագ որդին կարող է համալրել Մադրիդի «Ռեալի» ակադեմիայի շարքերըTOON EXPO-ի շրջանակում կարող եք ստանալ 1% idcoin․ Idram&IDBankՔենեդիի սեռական գաղտնիքները և Մերիլին Մոնրոյի մահը Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ պшտերազմը մինչև մայիսի կեսերը. The Wall Street Journal«Եղավ մի շրջան, որ նույնիսկ ուզում էինք բաժանվել». Սարգիս Գրիգորյան Չելյաբինսկում աշակերտը ազդանշանային ատրճանակnվ կրшկել է դասընկերուհու վրա Դեղերի մաֆիա․ ինչու՞ են Հայաստանում երեք անգամ թանկ դեղերը Վրաստանի համեմատ․ Հրայր ԿամենդատյանԳորիսեցի փոքրիկի և Նարեկ Կարապետյանի գրկախառնությունըԱԹՍ-ն hարվածել է հում նավթ տեղափոխող թուրքական նավին Առնվազն 18 մարդ է զnհվել Բանգլադեշում՝ ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով Հարատև հայկական պետությունը ապահովում է մեր՝ հայերիս, շահերը․ Ավետիք Չալաբյան Օրենք -ի հակառակ կողմը. Ատոմ ՄխիթարյանՄեր և «Միասնության թևերի» նպատակն է վերացնել կոռուպցիան և հաստատել արդարություն․ Արմեն ՄանվելյանՊատգամավոր՝ երկու ամսով. Ո՞վ կփոխարինի Վլադիմիր Վարդանյանին Փաշինյանն ավելացնում է հանրությանն ահաբեկելու դոզան ԶՊՄԿ-ում թվայնացումն այն շարժիչ ուժն է, որն արդյունաբերությունը դարձնում է ավելի խելացի, անվտանգ և կայուն. Վարդան ՋհանյանՄեր սահմանների ամրությունը սկսվում է գյուղացուց, և նրանց խնդիրներն ու հոգսերը պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում. Գագիկ ԾառուկյանԱսում են՝ 1.800.000 դրամով մեկ լեղապարկ են վիրահատել․ ինչպե՞ս է դա հնարավոր․ Հրայր Կամենդատյան Փաշինյանի պատերազմի սպառնալիքը բացահայտում է այն աշխարհի որակը, որը նա պնդում է, թե կառուցում է
Քաղաքականություն

Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ պшտերազմը մինչև մայիսի կեսերը. The Wall Street Journal

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր համակիրներին հայտարարել է, որ կցանկանար խուսափել Իրանի հետ ձգձգվող պատերազմից և ավարտել այն առաջիկա շաբաթների ընթացքում, գրում է The Wall Street Journal-ը:

WSJ-ի զրուցակիցների տվյալներով՝ Սպիտակ տանը հույս ունեն, որ մինչև մայիսի 14-15-ը նախատեսված Թրամփի և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հանդիպումը պատերազմն ավարտված կլինի:

Պարբերականի աղբյուրները պատմել են, որ Թրամփը մասնավոր զրույցներում իր խորհրդականներին հայտնել է, որ, իր կարծիքով, Իրանի հետ պատերազմը գտնվում է եզրափակիչ փուլում, և նա գտնում է, որ պետք է հավատարիմ մնալ ռազմական գործողությունների իրականացման համար նախկինում հնչեցված չորսից վեց շաբաթ ժամկետներին:

«Հենց սկզբից մենք հույս ունեինք մարտական գործողությունների չորս-հինգ շաբաթ տևողության վրա, բայց մենք հնարավորություն ունենք պատերազմը շատ ավելի երկար վարելու»,- ասել էր Թրամփը:

Պարբերականը նշում է, որ մարտի վերջի դրությամբ Թրամփը պատերազմը դադարեցնելու հեշտ տարբերակներ չունի, իսկ խաղաղ բանակցությունները դեռևս գտնվում են սկզբնական փուլում:

WSJ-ի աղբյուրները նաև հայտնել են, որ ԱՄՆ նախագահը կարծում է, թե Իրանի պատերազմը շեղում է իրեն այլ նպատակներից: Թե որն է այդ նոր նպատակը, Թրամփը չի հստակեցրել, սակայն պարբերականի որոշ զրուցակիցներ ենթադրել են, որ խոսքը կարող է վերաբերել Կուբայում վարչակարգի փոփոխությանը: