Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ապօրինի որսված 43 կգ խեցգետինն առգրավվել և վերադարձվել է ջրամբար. ԲԸՏՄ ՌԴ նախագա՞հն ինձ հետ հանդիպում պիտի խնդրի, ես պիտի խնդրեմ. ես ինձ հաշիվ եմ տալիս՝ ինչ պետություն է ՌԴ-ն. Նիկոլ Փաշինյան«Արևմտյան Ադրբեջան» թեզի գաղափարը Ալիեւին տվել է Փաշինյանը. ԻսագուլյանՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են ՀՀ ՊՆ-ին պատկանող բեռնատարը և «Volkswagen»-ը. կան տուժածներԵթե մարդն ասում է Վանից եմ, «ստալինյան հայրենասիրության» դրսևորում է. այն նպատակ ունի հային պանդուխտի գիտակցության մեջ պահել և թույլ չտալ, որ ՀՀ-ն զարգանա. Փաշինյան Արաղչին շնորհակալություն է հայտնել Հայաստանին և մի շարք այլ երկրների՝ hակամարտության ընթացքում արտերկրում մնացած իրանցիներին օգնելու համարԿրիշտիանու Ռոնալդուի ավագ որդին կարող է համալրել Մադրիդի «Ռեալի» ակադեմիայի շարքերըTOON EXPO-ի շրջանակում կարող եք ստանալ 1% idcoin․ Idram&IDBankՔենեդիի սեռական գաղտնիքները և Մերիլին Մոնրոյի մահը Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ պшտերազմը մինչև մայիսի կեսերը. The Wall Street Journal«Եղավ մի շրջան, որ նույնիսկ ուզում էինք բաժանվել». Սարգիս Գրիգորյան Չելյաբինսկում աշակերտը ազդանշանային ատրճանակnվ կրшկել է դասընկերուհու վրա Դեղերի մաֆիա․ ինչու՞ են Հայաստանում երեք անգամ թանկ դեղերը Վրաստանի համեմատ․ Հրայր ԿամենդատյանԳորիսեցի փոքրիկի և Նարեկ Կարապետյանի գրկախառնությունըԱԹՍ-ն hարվածել է հում նավթ տեղափոխող թուրքական նավին Առնվազն 18 մարդ է զnհվել Բանգլադեշում՝ ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով Հարատև հայկական պետությունը ապահովում է մեր՝ հայերիս, շահերը․ Ավետիք Չալաբյան Օրենք -ի հակառակ կողմը. Ատոմ ՄխիթարյանՄեր և «Միասնության թևերի» նպատակն է վերացնել կոռուպցիան և հաստատել արդարություն․ Արմեն ՄանվելյանՊատգամավոր՝ երկու ամսով. Ո՞վ կփոխարինի Վլադիմիր Վարդանյանին

ԱՐՑԱԽԻ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՀ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Սեպտեմբերի 27-ին միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ և Թուրքիայի բացահատ մասնակցությամբ, Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի արդյունքում Արցախը կանգնեց քաղաքական, ռազմական, տնտեսական, սոցիալական ու ժողովրդագրական մարտահրավերների առջև, որի ողջ պատասխանատվությունը կրում են Արցախի և Հայաստանի քաղաքական իշխանությունները, որոնք այդպես էլ չձերբազատվեցին անսխալականության իրենց ազգակործան բարդույթից՝ հայկական երկու պետություններին պատճառելով մարդկային և տարածքային լրջագույն կորուստներ: Պատերազմի 44 օրերի ընթացքում, ստահոդ հաղթական լուրերով խաբելով ու մոլորեցնելով ժողովրդին, նրա թիկունքում, գաղտնի, ստորագրվեց կապիտուլյացիայի խայտառակ մի փաստաթուղթ: Արցախի և Հայաստանի քաղաքական իշխանությունները գերադասեցին «Հաղթելու ենք» կարգախոսի կեղծ քարոզչական կրակահերթի տակ թշնամուն թույլ տալ հասնել մինչև Շուշի:
Ցավոք կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթը հրապարակելուց հետո, մինչ օրս պարզ դարձավ, որ ԱՀ նախագահը երկրում հավակնոտ գործողություններ կատարելու փոխարեն, ձեռնամուխ եղավ իշխանությունը պահպանելու և իր տխրահռչակ «արտոնյալ վերնախավի» խնդիրների լուծմանը, որի ձեռքում հարստության և իշխանության կուտակումը հասել է վտանգավոր աստիճանի:
Ուզում ենք հիշեցնել, որ 1992 թվականին, երբ Արցախի տարածքի շուրջ 60%-ը բռնազավթված էր Ադրբեջանի կողմից, դժվար էր պատկերացնել, որ հնարավոր կլիներ բեկում մտցնել կենաց ու մահի այդ կռվում։ Բայց հմուտ կառավարման, ռեսուրսների համախմբման արդյունքում հնարավոր եղավ ոչ միայն վերականգնել կորցրածը, այլ ազատագրել մեր հայրենիքի բռնազավթվածի մի մասը։
Ստեղծված իրողությունը հասարակությանը դրել է շատ ծանր բարոյահոգեբանական վիճակում։ Միևնույն ժամանակ, հանրության շրջանում իրավամբ ավելի են արմատավորվում այն տրամադրությունները, որ պարտված և երկիրն այս իրավիճակին հասցրած իշխանությունները միանշանակ պետք է հեռանան։ Այլևս այս իշխանությունը պարտված է, բարոյական լեգիտիմությունից զրկված։
Օրվա իշխանությունները բազմիցս ցույց են տվել, որ ունակ չեղան պահպանելու մեր ունեցած ձեռքբերումները և այլևս պետք է հեռանան, պետք է հեռանան առանց ցնցումների, առանց նախապայմանների:
Նախագահի վերջին ուղերձից պարզվում է, որ նա չի ունեցել Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը երաշխավորելու ներքին ու արտաքին բավարար հնարավորություններ և լծակներ, ԱՀ նախագահը լինելով զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար իրականում չի կառավարել այն:
Պատահական չէ, որ Հայաստանի և սփյուռքի գիտակրթական, մշակութային գործիչներ, հոգևոր առաջնորդներ, խոշոր գործարարներ, հանրային տարբեր շերտեր, հակադիր քաղաքական բևեռներ, գիտակցող գրեթե բոլոր անհատներ ու փորձագիտական կենտրոններ, Հայաստանի համայնքներ և շատ այլոք այսօր միահամուռ կերպով պահանջում են վարչապետի հրաժարականը և նոր քաղաքական լուծման անհրաժեշտություն են տեսնում։ Նույն հրամայականը կա նաև Արցախում, և այլևս պետք չէ հապաղել: Այո, հասկանալի է, որ յուրաքանչյուր ներքաղաքական ցնցում կարող է ստեղծել որոշակի խնդիրներ, բայց դա չի նշանակում, որ պարտության առաջնորդած և իրենց ապաշնորհությամբ աչքի ընկած իշխանությունները պետք է շարունակեն պաշտոնավարել, քանզի երկրում համատարած դժգոհությունների խորացումը ինչ-որ մի պահի արդեն անհնար է դարձնելու նրանց պաշտոնավարումը, հանգեցնելով անկախատեսելի հետևանքների: Այսօր անհրաժեշտ է օրակարգ բերել ժամանակավոր կառավարության ձևավորման հարցը այս ճգնաժամային փուլը հաղթահարելու, ավելորդ սրացումներից խուսափելու և արտահերթ համապետական ընտրություններ անցկացնելու համար։ Այո, մենք գտնում ենք, որ հնարավոր է նոր որակի պետություն ստեղծելով դուրս գալ այս մղձավանջից՝ բացառիկ հայրենասիրությամբ, հմուտ կառավարմամբ և ռեսուրսների լիարժեք օգտագործմամբ:
Չնայած, ԱՀ Սահմանադրությամբ, Հանրապետության նախագահին անվստահություն կարելի է հայտնել նրա կողմից պաշտոնն ստաձնելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո, սակայն առկա իրողությունները բավարար բարոյական հիմք են ընձեռնում նախագահին ինքնակամ հրաժարական տալու համար:
ՈՒստի հորդորում ենք, պահանջում ենք, որ ԱՀ նախագահը դրսևորի խոհեմություն, չհայտնվի բարոյական լեգիտիմությունից զրկվածի կարգավիճակում և տա հրաժարական՝ քանզի իր պաշտոնավարման ընթացքում չի կարողացել իրացնել սահմանադրությամբ իրեն ամրագրված պարտականությունները, որի արդյունքում հայ ժողովուրդը կորցրեց հայրենիքի ահռելի մասը, ունեցավ հազարավոր զոհեր և տասնյակ հազարավոր խեղված ճակատագրեր, հայտնվեց բազմաթիվ զրկանքների և հումանիտար աղետի մեջ: