Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Եղավ մի շրջան, որ նույնիսկ ուզում էինք բաժանվել». Սարգիս Գրիգորյան Չելյաբինսկում աշակերտը ազդանշանային ատրճանակnվ կրшկել է դասընկերուհու վրա Դեղերի մաֆիա․ ինչու՞ են Հայաստանում երեք անգամ թանկ դեղերը Վրաստանի համեմատ․ Հրայր ԿամենդատյանԳորիսեցի փոքրիկի և Նարեկ Կարապետյանի գրկախառնությունըԱԹՍ-ն hարվածել է հում նավթ տեղափոխող թուրքական նավին Առնվազն 18 մարդ է զnհվել Բանգլադեշում՝ ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով Հարատև հայկական պետությունը ապահովում է մեր՝ հայերիս, շահերը․ Ավետիք Չալաբյան Օրենք -ի հակառակ կողմը. Ատոմ ՄխիթարյանՄեր և «Միասնության թևերի» նպատակն է վերացնել կոռուպցիան և հաստատել արդարություն․ Արմեն ՄանվելյանՊատգամավոր՝ երկու ամսով. Ո՞վ կփոխարինի Վլադիմիր Վարդանյանին Փաշինյանն ավելացնում է հանրությանն ահաբեկելու դոզան ԶՊՄԿ-ում թվայնացումն այն շարժիչ ուժն է, որն արդյունաբերությունը դարձնում է ավելի խելացի, անվտանգ և կայուն. Վարդան ՋհանյանՄեր սահմանների ամրությունը սկսվում է գյուղացուց, և նրանց խնդիրներն ու հոգսերը պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում. Գագիկ ԾառուկյանԱսում են՝ 1.800.000 դրամով մեկ լեղապարկ են վիրահատել․ ինչպե՞ս է դա հնարավոր․ Հրայր Կամենդատյան Փաշինյանի պատերազմի սպառնալիքը բացահայտում է այն աշխարհի որակը, որը նա պնդում է, թե կառուցում է Հայ աշխատավորի կարծիքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ազգային շահը ենթադրում է հարատև հայկական պետության կառուցում․ Ավետիք ՔերոբյանԱլիևը վախենում է սա ասել․ նա պատվիրակում է իր գործակալ Նիկոլ Փաշինյանին, որ խոսի սրա մասին Հայրենիքը արժեք է, որի համար պետք է ոչինչ չխնայել․ Ցոլակ ԱկոպյանԻնչպիսի՞ն է հանրային տրամադրությունների պատկերն ընտրություններից առաջ. Արթուր Միքայելյանը սոցհարցման տվյալներ է ներկայացրել

Սփյուռքում գործող բժշկական ասոցիացիաների ուղարկած օգնությունը տեղ չի հասնում. Antifake.am

Antifake.am-ը գրում է. «Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո էլ բազմաթիվ բարեգործական կազմակերպություններ, անհատներ ահազանգում են, որ իրենց կողմից Հայաստան և Արցախ ուղարկված հումանիտար, բժշկական օգնությունը չի հասնում հասցեատերերին: Կարող ենք հիշել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ կապված խնդիրները, որոնք ծագեցին պատերազմի ընթացքում` կապված հավաքված միջոցների ոչ նպատակային օգտագործման, կառավարությանը բյուջետային ծախսերն ապահովելու նպատակով գումար փոխանցելու, ինչպես նաև արտասահմանից հսկայական օգնության «անհետանալու» պատճառով:

Հատկանշական է, որ նման դեպքերի մասին ահազանգերը շարունակվում են: Մասնավորապես, AntiFake.am-ի տրամադրության տակ է հայտնվել Բոստոնի հայ-ամերիկյան բժշկական ասոցիացիայի անունից ԱՄՆ-ի, Կանադայի և Մեծ Բրիտանիայի հայկական բժշկական ասոցիացիաների կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված նամակը: Նամակը թվագրված է 2021թ. հունվարի 28-ով:

Նամակում ասոցիացիաների ղեկավարները իրենց մտահոգությունն ու անհանգստությունն են հայտնում այն հարցերի վերաբերյալ, որոնք ծագել են բժշկական սարքավորումների, պարագաների և դեղերի` Հայաստանում մաքսային տարատեսակ խնդիրների բախվելու պատճառով: Նրանք նշում են, որ սարքավորումները հասել են Հայաստան, սակայն շարունակում են մնալ մաքսատներում, սակայն մինչև հիմա նրանք դեռ չեն ստացել հստակ պատասխաններ, թե ուղարկված օգնությունը երբ է մաքսազերծվելու և դուրս գրվելու: Մեր հայրենակիցները մի քանի իրավիճակային օրինակներ են ներկայացնում. «Բարձր հոսքի թթվածնի խտանյութ արտադրող 4 սարքեր նոյեմբերի սկզբին Հնդկաստանից «FedEx»-ով ուղիղ ուղարկվել են Հայաստան: Նոյեմբերի կեսերից կորոնավիրուսով վարակակիրների բուժման համար չափազանց անհրաժեշտ այս սարքերը գտնվել են մաքսատանը և միայն վերջերս են մաքսազերծվել, սակայն այդպես էլ հասցեատերերին չեն հասել: Նամակի հեղինակները հույս ունեն, որ դրանք գտնվում են առողջապահության նախարարության տրամադրության տակ։

Մեկ այլ խնդիր է ծագել Նյու Յորքից և Հայ-ամերիկյան առողջապահական կազմակերպության Բըրնի կենտրոնի (Armenian American Healthcare Providers Organization (AAHPO)) կողմից Հայաստան ուղարկված օգնությունը, որ Երևան է հասել դեկտեմբերի 11-ին և դեռևս գտնվում է մաքսատանը: Դեռևս դեկտեմբերի սկզբից մաքսատանն է գտնվում նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ Սան Ֆրանցիսկոյից ուղարկված մեծ օգնությունը` հիվանդանոցային, բժշկական, օրթոպեդիկ, վիրակապման պարագաներ:

Նամակի հեղինակները նշում են, որ դրամահավաքի, դեղերի, պարագաների և սարքավորումների անվտանգ նվիրաբերման, պահեստավորման և Հայաստան տեղափոխման վրա ահռելի թիմ է աշխատել, որոնց հիմնական նպատակը դրանք ժամանակին Հայաստան ուղարկելն է եղել:

Ինչպես և սպասելի էր, խնդիրներ են առաջանում նաև այն նվիրատուների և համայնքների հետ, որոնց ջանքերով ուղարկվել է մեծաքանակ օգնությունը: Նրանց հարցերին կազմակերպիչները չեն կարողանում պատասխանել, ինչն էլ թույլ է տալիս նվիրատուներին և բարերարներին մտածել, որ Հայաստանը չի գնահատում իրենց մտահոգություններն ու որևէ բանով օժանդակելու կամքը:

Այս իրավիճակով պայմանավորված` կազմակերպությունները, որոնք մինչ այդ զբաղված են եղել մեծ քանակությամբ հումանիտար օգնություն տրամադրելով, ժամանակավորապես դադարեցնում են օգնության նոր խմբաքանակի ուղարկումը: Ծրագրված խմբաքանակը ներառում է. ռենտգեն ախտորոշիչ սարքեր, վիրահատական, անեսթեզիոլոգիական սարքավորումներ, հիպերբարիկ թթվածնային թերապիայի պալատներ և կորոնավիրուսային հիվանդության բուժման, ինչպես նաև բժշկական այլ անհրաժեշտ պարագաներ:

Սփյուռքի մեր հայրենակիցները իրենց մտահոգությունն են հայտնում նաև 2021թ. ապրիլից ուժի մեջ մտնող նոր մաքսային կարգավորումների վերաբերյալ: Նրանք փաստում են, որ մաքսազերծման նպատակով պահանջվում են բազմաթիվ փաստաթղթեր, որոնք դժվար է ապահովել` կոչ անելով վերանայել նման մոտեցումը:

Նրանք երկու մեծ խնդիր են ներկայացնում. (1) այն, որ հումանիտար օգնությունը հավաքվում է բազմաթիվ կազմակերպությունների, հիվանդանոցների և անհատների կողմից, և շատ դեպքերում յուրաքանչյուր պարագայի փաստաթղթավորումը, որը պահանջում է հայկական կառավարությունը, անհնար է, (2) սահմանափակումներ են դրվում նաև անհատ բժիշկների կողմից սեփական բժշկական պարագաների տեղափոխման վրա, ինչը մասնագետները ամոթալի են համարում, քանի որ բժիշկները Հայաստան են գալիս կոնկրետ սահմանափակ ժամանակահատվածում և իրենց սարքավորումների կարիքն ունեն, այնինչ դրանք բավական երկար ժամանակ է` մաքսատանն են գտնվում:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները` սփյուռքահայ գործիչները սկսում են վերանայել իրենց ռազմավարությանը, թե ինչպես լավագույնս աջակցել Հայաստանին և առողջապահության նախարարությանը` ներկայիս իրավիճակը կտրուկ փոխելու համար:

Նամակը ստորագրված է Սփյուռքում գործող և հայազգի բժիշկներին միավորող ասոցիացիաների ղեկավարների և ներկայացուցիչների կողմից:

Ավելին