Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի Ո՞վ կփոխարինի Հրայր Թովմասյանին 2024 թվականին ՀՀ-ում հանրաքվե չի եղել, առանց հանրաքվեի այդ տարածքները Ադրբեջանին փոխանցելը հանձնում անվանելը, մեղմ ասած, արդարացված է․ Մելոյանը՝ Կիրանցի մասինԲացի թուրքից, բոլորը ձեզ համար թշնամի՞ են. Արման ԱբովյանԲանջարեղեն արևային վահանակների տակ. Ուզբեկստանը և Ֆրանսիան գործարկում են ագրովոլտային համակարգեր Բուհեր, ուսանողական ինքնակառավարում և պետական գերակայություններ․ բարձրագույն կրթության խնդիրները«ՀայաՔվեն» «Անի պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում մամուլի ասուլիս-շնորհանդեսով կազդարարի իր քաղաքական հայտի մեկնարկըԻնչ նպատակով ենք մենք մտնում քաղաքականություն, և որն է մեր առանցքային հանձնառությունը. Ավետիք ՉալաբյանԹող գնան ղուրբան լինեն 5000 տղերքին. վանաձորցիների կարծիքները. «Համահայկական ճակատ» շարժումՎաղը` ժամը 15:00-ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև կկայանա ակցիա. «Համահայկական ճակատ» շարժումՍահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն է արձանագրել, որ Վենետիկի հանձնաժողովը խնդրել է վերացնել երկքաղաքացիության և մշտական բնակությունների ցենզերը. Ռ. ՀայրապետյանՀայաստանին անհրաժեշտ են տնտեսական և ենթակառուցվածքային խոշոր նախագծեր. Գագիկ ԾառուկյանՍտորագրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ» Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ» Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ» Ամոթի ու խայտառակության խարանով դաջված. ո՞ւմ են երջանկացնում Հայաստանի իշխանությունների գործողությունները. «Փաստ» «ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում իշխանափոխության օրակարգով. «Փաստ» Ի՞նչ պլաններ ունեն Արևմուտքն ու Փաշինյանը երկաթուղու առումով. «Փաստ» Իրավական դաշտում է ամեն ինչ․ Սամվել Կարապետյանի առաջադրումը հանգիստ չի տալիս իշխանությանը
Տնտեսություն

Բիզնեսի գերակշիռ մեծամասնությունը պատրաստ է վաճառքի հանել իր ունեցվածքը և նույնիսկ արտագաղթել Հայաստանից, ապաշրջափակումը կործանարար կլինի Հայաստանի համար. Սարգսյան

Այս փուլում ապաշրջափակումն աղետ է Հայաստանի հետագա գոյության համար։ Այն ոչ թե կօգնի բիզնեսին կամ տնտեսությանը, այլ հակառակը՝ կվնասի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք արտահայտեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։

Որքան էլ ճանապարհային լոգիստիկ համակարգը բիզնեսի համար գրավիչ չլինի, միևնույն է ապաշրջափակման բացասական ազդեցությունը տնտեսության համար անխուսափելի է։

Խոշոր տնտեսությունները սովորաբար կլանում են մանր տնտեսություններին, և Հայաստանն առնվազն երաշխիքներ պետք է ստեղծի, որ չի կլանվի. «Միշտ պետք է Աջարիայի հետ համեմատություն իրականացնենք։ Թուրքական կապիտալն ամբողջությամբ կլանել է վրացական կապիտալը, և եթե ցանկանում ենք, որ Հայաստանի մնացյալ տարածքներն առանց պատերազմի հանձնենք թուրքերին, ապա կարող ենք ապաշրջափակել ճանապարհները։ Եթե չենք ցանկանում տարածքներ հանձնել, ապա պետք է տնտեսությունը կառուցենք այնպես, որ թուրքական կապիտալը չվնասի մեր տնտեսությանը, որից հետո միայն խոսենք ապաշրջափակման մասին»,-նշեց Նաիրի Սարգսյանը։

Նախքան տնտեսական խնդիրներն ուսումնասիրելը՝ պետք է ազգագրական խնդիրներն ուսումնասիրենք։ Նաիրի Սարգսյանի խոսքով բիզնեսի գերակշիռ մեծամասնությունը պատրաստ է լինելու բարձր գումարների դիմաց վաճառքի հանել իր ունեցվածքը և նույնիսկ արտագաղթել Հայաստանից, հետևապես եթե դրանց անվտանգության համակարգերը, օրենսդրական դաշտն ամբողջությամբ չվերափոխվի, ապաշրջափակման մասին խոսելու իրավունք ուղղակի չունենք։

«Հաշվարկներ կարելի է կատարել, թե բիզնեսի համար լոգիստիկ ծախսերի կրճատումն ինչ ազդեցություն կարող է ունենալ, դա ինչ լրացուցիչ ավելացված արժեք կարող է ստեղծել, ինչպես կարող է արտադրության ծավալների աճի վրա ազդել և մյուս կողմից պետք է ռիսկը հաշվարկել, թե թուրքական կապիտալի Հայաստան ներխուժման դեպքում ինչ տեղի կունենա։ Այդ հաշվարկները որոշ չափով արդեն կատարել ենք և վստահաբար ասում ենք, որ այս փուլում ապաշրջափակումն աղետ է Հայաստանի հետագա գոյության համար։ 5-10 տարի հետո միգուցե կարելի է այդ մասին խոսել, երբ այդ ընթացքում հետևողականորեն աշխատենք մեր տնտեսական կառուցվածքի, տնտեսական մոդելի վրա»,-ասաց Նաիրի Սարգսյանը։

Հարցին՝ ՀՀ վարչապետը և կառավարության անդամները տնտեսվարողների հետ չե՞ն հանդիպում, տեղյակ չե՞ն ապաշրջափակման վերաբերյալ իրենց կարծիքից, Նաիրի Սարգսյանը նկատեց՝ իշխանության ներկայացուցիչները տնտեսվարողներից որևէ մեկի հետ չեն հանդիպում. «Եթե նույնիսկ նրանց լրատվական բաժնով ցույց են տալիս, որ հանդիպում է եղել, ապա դա պոպուլիզմի ժանրից է և միայն կադրեր նկարահանելու համար են։ Նույնիսկ եթե հանդիպումներ են լինում, նրանք ունակ չեն հասկանալ բիզնեսի կողմից բարձրացված խնդիրները»,-նշեց Նաիրի Սարգսյանը՝ հավելելով, որ եթե ժամանակին կարծում էր, որ իշխանությունների խնդիրը պրոֆեսիոնալիզմի բացակայությունն է, ապա այժմ կարող է ասել, որ նրանք հետևողականորեն Հայաստանի կործանման ծրագիրն են իրականացնում։

Դիտարկմանը, որ վերջին շրջանում գրեթե միշտ վարչապետը հրապարակային խոսում է ապաշրջափակման մասին և եթե դա իրականություն դառնա, գործարար միջավայրն ինչպե՞ս կարձագանքի, Նաիրի Սարգսյանն արձագանքեց. «Նա պատրաստ է իր իշխանությունը պահելու համար և՛ ապաշրջափակման, և՛ բանակ չզորակոչելու վերաբերյալ հայտարարություններ անել։ Այսինքն` ինչքան պոպուլիստական և խաբեության միջոցով քվե կորզելու փորձված ու չփորձված եղանակ կա, պատրաստ է օգտագործել»,-ասաց Նաիրի Սարգսյանը։