Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Դատախազությունը Սամվել Կարապետյանին կալանավորելու պահանջ է ներկայացրել. Արամ Վարդևանյան ՀՀ-ում վարչապետի աշխատակազմի ծախսերն աճել են 4 անգամ, իսկ գործազրկության մակարդակը երիտասարդության շրջանում նույնպես աճել է․ Նարեկ ՍուքիասյանՖասթ Բանկի աջակցությամբ Հանրապետության հրապարակում կայացել է լուսային դրոն շոու ՀՀ-ն վարչապետի աշխատակազմին տարեկան տրամադրում է շուրջ 65 միլիոն ԱՄՆ դոլար. Արթուր ԴանիելյանՆիկոլ Փաշինյանի աշխատակազմի ծախսերն ավելին են, քան Իսպանիայի, Դանիայի, Շվեդիայի և Բելգիայի թագավորական ընտանիքների ծախսերը միասին վերցվածՀետախուզությունը մտածողություն է, և այսօր հենց դրանից է կախված մեր պետության պահպանությունըՁեր կարծիքով` ներկաներից քանի՞սն են Վեդիի կոմունալ բաժնի աշխատակիցներ. Ալիկ ԱլեքսանյանԹաիլանդի Փհուքեթ կղզու մոտակայքում զբոսաշրջիկներ տեղափոխող մոտորանավակը բախվել է ձկնորսական նավի. կա 1 զnհ, 22 վիրավnրՀնագետները հայտնաբերել են 2500-ամյա գրիչ՝ հին հունական Դիոնիսոս աստծո բաց պատկերովԵթե Նիկոլ Փաշինյանի կատարած հшնցանքները գումարում ենք իրար, ապա հանրագումարի պшտժաչափը, մասնագետներն էլ կգնահատեն, ցմшհ բшնտարկությունն է․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Վերադարձնենք վարորդական իրավունքը՝ մեքենայով տուն պահող քաղաքացիներին․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Թագավորական շքեղություն. Ալ Թանի ընտանիքի ոսկերչական գլուխգործոցների հավաքածունՌուբիոն և Նեթանյահուն հեռախոսազրույցով քննարկել են Իրանին, Սիրիային և Գազային առնչվող հարցեր. Reuters19-ամյա տղան դանակահшրել է 2 անչափահասի ԱՄՆ-ի հարձակմшն դեպքում Իսրայելի և ԱՄՆ ռազմածովшյին կառույցները կդառնան մեր օրինական թիրшխները. Իրանի խորհրդարանՓաշինյանի հիբրիդային պատերազմը հայ ժողովրդի դեմ. Կայա Կալասին ասելու եմ․ Էդմոն Մարուքյան Կան մարդիկ, որոնք կանգնած են դաժան ընտրություն առաջ` ջեռուցում, թե՞ սնունդ․ Մենք խոստանում ենք փոխել այս իրավիճակը. «Մեր ձևով» Եղվարդում «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս «Սիրիայի դեմոկրատական ուժերի» քուրդ զինյալներն անօդաչու թռչող սարք են արձակել Հալեպի քաղաքապետարանի վրա. SANAՀորոսկոպ. 2026 թվականի հիմնական աստղագիտական ​​իրադարձություններն ու ամսաթվերը
Տնտեսություն

Մեր տնտեսությունը հոգեվարքի մեջ է

«Էկոնոմիկայի նախարարին խորհուրդ կտամ տնտեսագիտություն  և հարկային համակարգ ուսումնասիրի».  այս մասին Lurer.com կայքին տված հարցազրույցում ասել է Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։

Անդրադառնալով էկոնոմիկայի նախարարի այն հայտարարությանը, ըստ որի ապրիլին ռեկորդային թվով՝ 180 մլրդ դրամի չափով հարկ է հավաքագրվել բյուջե` Սարգսյանն ասել է․

«Նախարարի հայտարարությանը վերաբերում եմ հումորով, որովհետև այդ հայտարարությունից հետո որոշակի  ճշգրտումներ և թվաբանություն արեցինք։ Մի քանի պարզ թվաբանությամբ եկեք փորձենք հասկանալ՝ նախարարը ստել է, թե շփոթվել։  

180 մլրդ հարկ հավաքագրվել է ապրիլ ամսին։ Նախ, ապրիլ ամիսը բոլոր կառավարությունների համար համարվում է ցանկալի  ամիս, որովհետև ապրիլ ամսին են հավաքագրում նախորդ  տարիներին կուտակված շահույթահարկի գումարները, այսինքն սա հանդիսանում է  թմբկահարելու ամիս, քանի որ ռեկորդային  թվով հարկ ենք հավաքագրել։ Բայց, եթե մի քանի պարզ թվաբանություն ուսումնասիրենք, ապա կմերկացնենք նախարարի սուտը։  180 մլրդ դրամ  հարկի հավաքագրումը, ըստ էության, 30 մլրդ-ով ավել է, քան 2020 թվականի հավաքագրումը, որովհետև 2020 թվականի ապրիլին հավաքագրվել է 150 մլրդ դրամ։  2020 թվականի ընթացքում մի շարք տնտեսագետներ, այդ  թվում և մենք, կառավարությանը հորդորում էինք  հարկային արձակուրդ տրամադրել, այսինքն  պետք է հարկերի վճարման ժամկետները հետաձգվեր։  Չնայած, որ երեք ամիս տևեց, որ կառավարությունը հասկացավ, թե ինչ ենք  ասում և հորդորը իրականացվեց կիսով չափ։ Այսինքն, հարկային արձակուրդ  տրամադրվեց միմիայն  շահույթահարկի  կանխավճարների գծով։ Շահույթահարկի կանխավճարները հարկային օրենսդրության 135 հոդվածով սահմանված կարգով  տնտեսվարող սուբյեկտների նախորդ տարիների շահույթահարկի  20 տոկոսի չափով, յուրաքանչյուր  եռամսյակում վճարվող կանխավճարային գումար է։ 2020 թվականին հարկային արձակուրդ տրամադրվեց 2020 թվականի երկրորդ կիսամյակի շահույթահարկի կանխավճարի գումարի չափով, որը կազմում էր 36 մլրդ դրամ։  Եվ, եթե մենք բացում ենք պետեկամուտների կոմիտեի կայքը և տեսնում ենք հավաքագրված հարկերը, ապա ամբողջ 2019 թվականի ընթացքում հավաքագրվել է  181 մլրդ հարկ, որի 20 տոկոսը կազմում է 36 մլրդ դրամ։ Այսինքն, եթե նախարարի հայտարարած 180 մլրդ-ի 36 մլրդը հանենք,  կտենսնեք, որ ոչ թե 2020 թվականի  150 մլրդը մենք գերազանցել ենք, այլ հակառակը 7 մլրդ դրամ էլ պակաս ենք հավաքագրել։ Սա մեկ սուտ, որը  չի համապատասխանում իրականությանը»։

Վերոնշյալից բացի Նաիրի Սարգսյանը առանձնացրեց ևս մի քանի գործոն, որոնք նպաստել էին 180 մլրդ հարկի հավաքագրմանը:

Այդ գործոններից էին իհարկե գնաճի և փոխարժեքի տատանման ֆակտրը, միջազգային շուկայում պղնձի և մոլիբդեմի գնաճը և իհարկե հարկային ստուգումները (տարիներով եկած արատավոր սովորությունն է, երբ հարկահավաքները տարբեր քրեկան գործերի անվան տակ ճնշում են գործադրում տնտեսվարող սուբեկտի վրա): 

«Այս ամենն ամբողջացնելով` մենք տեսնում ենք, որ ապրիլին կարող էին նաև հարկ չհավաքագրել,  քանի որ այս գործոնների արդյունքում բավականին մեծ հարկ է հավաքագրվել, որին անվանում ենք փուչիկ»,-նշել է Սարգսյանը:  

Սարգսյանն անդրադարձել է նաև պետության կողմից թույլ տրվող շռայլություններին և երկրի տնտեսական ծանր վիճակին՝ մասնավորապես նշելով.

« ՊԵԿ-ը հրապարակել էր 1000 խոշոր հարկատուների ցուցակը, որի մեծ  մասը  կազմում էին մեր նախարարությունները։  Այստեղ թվերը ավելի ուշագրավ է՝ 1000 խոշոր հարկատուները  գեներացնում են պետական բյուջեի եկամուտների 81,4 տոկոսը` մոտ 330 մլրդ հարկ է հավաքագրվել պետական բյուջե 2021 թվականի առաջին եռամսյակում, որից 260 մլրդը ապահովել են 1000 խոշոր հարկատուները և  որի մեջ 10 տոկոս բաժին է կազմում  մի քանի նախարարությունների վճարած հարկերը։ Իսկ նախարարությունների հարկերը ինչպե՞ս են առաջանում։ Նախարարությունների մոտ հիմնականում եկամտային հարկ է առաջանում, որոնք վճարվում են ֆիզիկական անձանց վճարված եկամուտից։  Իսկ նախարարությունները և պետական այլ կառավարչական հիմնարկները ֆիզիկական անձանց ի՞նչ եկամուտ կարող են վճարել, իհարկե դա աշխատավարձն է և պարգևավճարը։  Այսինքն, դուրս է գալիս, որ մեր տնտեսությունը հոգեվարքի մեջ է և պետությունը շարունակում է շռայլություններ  թույլ տալ և աշխատավարձի ֆոնդերը ավելացնել  և միգուցե մանր ժուլիկությունների միջոցով  փորձում են հայտարարել, որ ավելի շատ հարկ են գեներացրել, քան  նախորդ տարիներին, բայց դուրս է գալիս, որ պետությունը պետական բյուջեից ելքագրում է գումարը, դրա 20-22 տոկոսի չափով հետ է հավաքում: Եթե այս շրջափուլը  շարունակեն, ապա շատ կարճ ժամանակում  կհայտնվենք դեպորտի շեմին։
Այս ամենը տեսնելով մնում է միայն խորհուրդ տալ էկոնոմիկայի նախարարին, որ տնտեսագիտություն և հարկային համակարգ ուսումնասիրի նոր հայտարարություններ իրականացնի»։