Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան
Տնտեսություն

ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրի վերաբերյալ հարկային ուղեցույցներ

Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել են զբոսաշրջության ոլորտի և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ երկու ոլորտներում կատարվող գործարքները և հարկային կարգավորումներն ուղեցույցներում ներկայացված են մատչելի եղանակով` գործնական օրինակներով, հարկերի հաշվարկման բանաձևերով և իրավական ակտերի հղումներով: Հարկային օրենսդրությունից բացի ամբողջացված է նաև ոլորտներին վերաբերող ընդհանուր տեղեկատվություն` բիզնես գաղափարներ ունեցողներին աջակցելու համար:

Ուղեցույցները մշակվել են Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» (STAPL) ծրագրի շրջանակում Համաշխարհային բանկի փորձագիտական խմբի կողմից` ՊԵԿ ստորաբաժանումների հետ սերտ համագործակցության արդյունքում: Հարկ վճարողների հետ կազմակերպված քննարկումներից հետո վերջնական տարբերակում հաշվի են առնվել նաև նրանց առաջարկները` ուղեցույցներն ավելի ընկալելի դարձնելու համար ոլորտի հարկ վճարողներին:

Իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով ստեղծված ուղեցույցները տեղադրված են ՊԵԿ պաշտոնական կայքում՝ «Տեղեկատվություն» բաժնի «Այլ հրապարակումներ» հատվածում: Այդ մասին կոմիտեն հարկ վճարողներին ծանուցել է նաև հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով:

Մանրամասները` տեսանյութում:

Զբոսաշրջության ոլորտի հարկային ուղեցույց 

Առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույց