Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան
Տնտեսություն

Tesla-ն դադարեցնում է բիթքոինի օգտագործումը մեքենաների վաճառքի համար

Ամերիկյան Tesla ընկերությունը դադարեցնում է բիթքոինի օգտագործումն իր արտադրած մեքենաների վաճառքի համար՝ կրիպտոարժույթի մայնինգի (արժույթի թողարկման տարբերակ,-խմբ.) համար հանածո վառելիքի օգտագործման ֆոնին:

Այս մասին իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում տեղեկացրել է ընկերության ղեկավար Իլոն Մասկը:

«Tesla-ն դադարեցնում է բիթքոինով մեքենաների վաճառքը: Մենք անհանգստացած ենք այս կրիպտոարժույթի մայնինգի և շահագործման համար նախատեսված հանածո վառելիքի, հատկապես ածուխի օգտագործման արագ աճով, որն արտանետման առումով վատագույնն է: Կրիպտոարժույթը լավ գաղափար է, և մենք հավատում ենք, որ այն խոստումնալից ապագա ունի, բայց այն չի կարող երևան գալ շրջակա միջավայրի հաշվին»,-ասել է Մասկը:

Նշենք՝ դեռևս մարտին Մասկը հայտարարել էր, որ Tesla էլեկտրական մեքենաներն արդեն իսկ կարելի է ձեռք բերել բիթքոինով:

Հիշեցնենք՝ մայնինգի էությունն այն է, որ Երկրի տարբեր մասերում գտնվող համակարգիչները լուծում են մաթեմատիկական խնդիրներ, որի արդյունքում ստեղծվում են բիթքոիններ: Այս գործընթացի համար մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա կամ այլ էներգիայի աղբյուր է անհրաժեշտ, որի համար էլ շատ հաճախ մարդիկ դիմում են տարբեր հանածոների «օգնությանը»: Վերջին շրջանում բավականին մեծ տարածում է գտել ածուխը, որը բավականին արդյունավետ է և արագ: Այնուամենայնիվ, ածուխի օգտագործման պատճառով մթնոլորտ են արտանետվում մեծաթիվ գազեր, որոնք վնասակար են շրջակա միջավայրի համար: