ՀԷՑ-ի հերթական մրցումները՝ անձնակազմի մասնագիտական պատրաստվածության բարձրացման նպատակով
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը անձնակազմի մասնագիտական պատրաստվածության բարձրացման նպատակով հունիսի 10-12-ը անցկացրեց հերթական՝ 7-րդ մրցումները Ընկերության բրիգադների միջև «Դեբեդ» մասնաճյուղի վարժադաշտում։ «Անվտանգության տեխնիկայի կանոններ», «Տուժածին էլեկտրական հոսանքի ազդեցությունից ազատում», «Առաջին մինչբժշկական օգնության ցուցաբերում»՝ սրանք մրցումների հիմնական ուղղություններն էին։ Մրցումներին մասնակցեցին Ընկերության Երևանի, ինչպես նաև մարզային մասնաճյուղերի օդային գծերի բրիգադները: Հունիսի 12-ին 17.30-ին տեղի ունեցավ մրցումների փակման հանդիսավոր արարողությունը, հաղթողները մրցանակներ ու խրախուսական պարգևներ ստացան:

Մասնագիտական որակների բարձրացմանն ուղղված եռօրյա թրեյնինգների շրջանակում Ընկերությունը նաև ուսումնական պարապմունքներ անցկացրեց Ընկերության կողմից ներդրված ISO 9001:2015, 45001:2018, 50001:2011, 14001:2015 ստանդարտների շրջանակում, որոնք ուղղված են կառավարման համակարգի կատարելագործմանը: Վարժանքները վերաբերում էին աշխատանքի պաշտպանությանը, տեխնիկական անվտանգությանը, բնապահպանական և էներգաարդյունավետության խնդիրներին։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում ISO միջազգային ստանդարտների ներդրումն ու վերահաստատումն իրականացվում է միջազգային ֆինանսական/վարկային կառույցների հետ աշխատանքի համատեքստում, որոնք 2016 թ.-ից մասնակցում են Ընկերության 10-ամյա ներդրումային ծրագրի ֆինանսավորմանը։






















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT