Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան
Աշխարհ

«Մարտի են գնում միայն ծերունիները» ֆիլմից հայտնի դերասանին մեղադրել են ուսանողուհիների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար

Կիևի Կարպենկո-Կարիի անվան թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարանի դասախոս Վլադիմիր Տալաշկոն մեղադրվում է ուսանողուհիների նկատմամբ ոտնձգությունների համար, Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարարությունը նախաձեռնել է ներքին հետաքննություն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել էին, որ համալսարանի նախկին ուսանողուհիները  սեռական ոտնձգությունների համար մեղադրել են դասախոս և դերասան Վլադիմիր Տալաշկոյին, որը հայտնի է «Մարտի են գնում միայն ծերուկները» և «Կապիտան Նեմո» ֆիլմերի շնորհիվ:

«Մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարարությունը խորապես անհանգստացած է դասախոսներից մեկի նկատմամբ մեղադրանքներից՝ նախկին ուսանողների հանդեպ ոչ պատշաճ պահվածքի համար: Մենք անմիջապես ներքին հետաքննություն ենք սկսում»,- ասված է մշակույթի նախարարության հայտարարության մեջ:

Ինքը` դերասանը, հերքում է բոլոր մեղադրանքները:

«Ես չգիտեմ, թե որտեղից են աճում ոտքերը, բայց նման բան չի եղել», — ասել է Տալաշկոն: