ԱՄՆ-ում հայ տղամարդուն ցմահ ազատազրկում է սպառնում
Կալիֆորնիա նահանգում հայազգի նախկին դատապարտյալին ցմահ ազատազրկում է սպառնում։
Dailynews-ի փոխանցմամբ, դատարանը նրան մեղավոր է ճանաչել մի ամբողջ շարք հանցանքներում, այդ թվում Պանորամա Սիթի քաղաքում մոտոցիկլիստին գնդակահարելու, նաեւ Սան Վելլի բնակավայրում տեղի ունեցած վթարի համար, երբ մի կին եւ իր երեք երեխաներն էին վիրավորվել։ Լոս Անջելեսի կենտրոնի դատարանը 37-ամյա Արտյոմ Գասպարյանին մեղավոր է ճանաչել թվով 30 մեղադրանքներով։ 2015թ․ դեկտեմբերի 30-ին նա կրակել էր մի տղամարդու ուղղությամբ, որը կորցրել էր կառավարումն ու մահացել։
Գասպարյանին մեղավոր են ճանաչել նաեւ 2015-2016 թվականներին կատարած հանցանքների, այդ թվում՝ դատարկ մեքենաները գնդակոծելու, ոստիկանի մեքենայից փախուստի դիմելու, վտանգավոր երթեւեկության, հրազենով հարձակում գործելու եւ մի շարք այլ հանցանքների համար։ Նրա վճիռը հրապարակվելու է դեկտեմբերի 9-ին։ Լոս Անջելեսի նախկին ոստիկանապետ Չարլի Բեքը Արտյոմ Գասպարյանին անվանել էր չափազանց վտանգավոր հանցագործ, որին պետք է մեկուսացնել։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT