Առնվազն 210 մարդ է սպանվել անցյալ շաբաթ
Առնվազն 210 մարդ է սպանվել անցյալ շաբաթ Եթովպիայի արեւմուտքում` «Օրոմոյի ազատագրական բանակի» անջատողական խմբավորման զինյալների կողմից` քաղաքացիական օբյեկտների վրա մի շարք հարձակումների արդյունքում: Այս մասին հինգշաբթի հայտնել է Agence France-Presse-ը՝ հղում անելով Եթովպիայի մարդու իրավունքների հանձնաժողովին, որը ստեղծվել է երկրի կառավարության որոշմամբ:
Հանձնաժողովը հայտնել է, որ անջատողականների զինված խումբը օգոստոսի 18-ին հարձակվել է Օրոմիայի նահանգի արեւմուտքում գտնվող Ջիդա Կիրեմու շրջանի բնակիչների վրա եւ սպանել 150 մարդու: Հաջորդ օրը զինյալները այդ շրջանում նոր հարձակում են իրականացրել, որի հետեւանքով եւս 60 մարդ է զոհվել: Ընդգծվում է, որ գրոհայինների հարձակումները «էթնիկ բնույթ են կրել»: Ավելի վաղ Reuters-ը հայտնել է հարձակման առաջին օրը 150 զոհերի մասին, փոխանցել է ՏԱՍՍ-ը:
«Օրոմոյի ազատագրական բանակը»՝ «Օրոմոյի ազատագրական ճակատի» ռազմական թեւը, հաճախ ինքնուրույն է գործում: Դրա նպատակը Եթովպիայի Օրոմիա նահանգի անկախացումն է: Դաշնային իշխանությունները «Օրոմոյի ազատագրական բանակը» հայտարարել են ահաբեկչական կազմակերպություն: Խմբավորման ղեկավարները օգոստոսի 11-ին հաղորդել են, որ իրենք համաձայնության են եկել «Տիգրայի ազատագրման ժողովրդական ճակատի» (TPLF) հետ՝ Եթովպիայի կառավարությունը տապալելու նպատակով:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT