Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան
Աշխարհ

Ռուս-ադրբեջանական պայքար Սյունիքում

Երեկ երեկոյան մենք գրել էինք, որ ռուսական սահմանապահ զորքերը շրջափակման մեջ են առել ադրբեջանական 75 զինծառայողի, որոնք եկել փակել են Գորիս-Կապան մայրուղին եւ արգելափակել մեր միջպետական ճանապարհը, որը տանում է դեպի մեր որոշ գյուղեր եւ Իրան։ Ոմանք լավ չեն հասկացել մեր հրապարակման իմաստը։

Բանն այն է, որ որոշ հատվածներում, ըստ Գուգլ-քարտեզի, ճանապարհը տեղ-տեղ իբրեւ թե մտնում է Ադրբեջանի հանրապետության սուվերեն տարածք։ Այդ հատվածներում ադրբեջանցիները պատերազմից հետո երկու կողմից ցուցանակներ էին դրել՝ «բարի գալուստ Ադրբեջան» գրություններով եւ հսկում էին ճանապարհը, սակայն հայկական կողմը՝ ռուսական սահմանապահ զորքի հսկողությամբ անարգել օգտվում էր այդ ճանապարհից։ Հիմա հենց այդ տարածքներում են առաջ եկել ադրբեջանցիները՝ սեպի նման խրվելով մեր տարածքում եւ անգամ ճանապարհից դուրս գալով։ Եւ ստացվել է, որ բոլոր այն հատվածներում, որտեղ ճանապարհը՝ ըստ գուգլ-մեպ-ի շեղվում է ՀՀ տարածքից եւ համարվում է ադրբեջանական տարածք, իսկ դրանք մի քանիսն են, այդ հատվածներում թշնամու զինվորները եկել են՝ որպես տեր-տիրական կանգնել։ Սակայն ռուս սահմանապահներն այս պահվածքից խիստ վրդովված են եւ առաջ եկած ու լկտիացած ադրբեջանցիներին վերցրել են աքցանի մեջ եւ զրկել տեղաշարժի հնարավորությունից։ Այնպես որ հիմա դիրքային պատերազմ է ընթանում եւ երկուստեք պայքար՝ ռուս եւ ադրբեջանցի սահմանապահների միջեւ։

Վերջիններս էլ ազատ չեն իրենց գործողություններում եւ զրկված են անարգել տեղաշարժվելու հնարավորությունից։ Եւ պարզ չէ, թե այս պայքարն ինչով կավարտվի՝ ադրբեջանցինե՞րը կնահանջեն, թե՞ ռուսները թույլ կտան, որ նրանք հիմնավորվեն մեր տարածքում։

Ի դեպ, բազմիցս ասվել է, որ գուգլ-մեպ-ը կամ GPS-ը չի կարող սահմանների ճշգրտման միջոց լինել, քանի որ գուգլում սահմանները «գծելն» ընդամենը ֆինանսական ծախսեր ենթադրող գործողություն է։ Լավատեղյակ անձինք ասում են, որ Սյունիքի միջպետական ճանապարհն իրականում ՀԽՍՀ տարածով է անցնում, պարզապես՝ ճանապարհի սպասարկման գոտին է եղել Ադրբեջանական ՀԽՍՀ տարածքում, ինչի մասին ՍՍՀՄ տարիներին երկու հանրապետությունները ջենտլմենական պայմանավորվածության են եկել։ Այսինքն, ՀԽՍՀ-ն դիմել է Ադրբեջանի հանրապետության ղեկավարությանը եւ պաշտոնապես ստացել համաձայնություն, որ ճանապարհի սպասարկման գոտին Հայաստանը կարող է օգտագործել:

Նյութի աղբյուր՝ Hraparak.am