Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան
Տնտեսություն

Բեռնափոխադրող ընկերությունները հրաժարվելու են անցնել այդ ճանապարհով, իսկ շրջանցող ճանապարհն էլ բարվոք վիճակում չէ. Սարգսյան

Ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի փակումը միանշանակ ազդեցություններ է թողնելու, որոնցից մեկն էլ թանկացումներ են լինելու։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։

Վերջինս նկատեց՝ բավական երկար ժամանակ է, ինչ բարձրաձայնում են հանրապետական կարևոր նշանակության երկու ճանապարհների վտանգված լինելու մասին։ Խոսքը գնում է Սյունիքի և Տավուշի մարզերի ճանապարհների մասին։

«Տավուշի մարզը մի քիչ ուշ այդ խնդրին կբախվի, բայց Սյունիքն արդեն վաղուց բախվել է։ Առաջին հերթին թանկացումներ են լինելու։ Օրինակ վերջին 6 ամսվա ընթացքում Չինաստանից մեկ կոնտեյներ ներկրման գինը 4000-ից դարձել է 16 հազար դոլար, իսկ այժմ արդեն խոսակցություն է շրջանառվում, որ այն դառնում է 20 հազար դոլար։ Այսինքն` գնաճի պատճառներից մեկն էլ դա է, որ ճանապարհը թանկանալու է։ Երկրորդ կարևորագույն խնդիրն այն է, որ փոխադրող ընկերությունները հրաժարվելու են, քանի որ անվտանգային խնդիր կա, իսկ շրջանցող ճանապարհն էլ բարվոք վիճակում չէ։ Այս ընթացքում էլ ալարել են որոշակի բարելավումներ իրականացնել, ինչի պատճառով շատ փոխադրող ընկերություններ չեն օգտվել այդ ճանապարհից»,-նշեց Նաիրի Սարգսյանը։

Բեռնափոխադրող ընկերությունների նվազումը բերելու է մրցակցության բացակայության և գները մի քանի անգամ աճելու են։ Որոշակի խնդիրներ են առաջանալու նաև արտահանումների դեպքում, քանի որ երբ փոխադրումը թանկանա, մեր արտադրանքը միջազգային շուկայում մրցունակ չի լինի և արտահանման ծավալի բավականին լուրջ կրճատում կունենանք։

Նաիրի Սարգսյանի խոսքով հաջորդ կարևորագույն խնդիրը բնակչությունն է, որը տնտեսության ամենակարևոր ռեսուրսներից մեկն է.

«Մենք բախվում ենք արդեն Սյունիքի հատվածի հայաթափման խնդիրներին, որն իր հետ առաջացնելու է ավելի լրջագույն խնդիրներ։ Թշնամի պետություններն ավելի են առաջ գալու և ունենալու ենք գյուղատնտեսական նշանակության հողատարածքների վտանգվածություն, հետևաբար խոտհարքների, արոտավայրերի, ցանքատարածությունների կտրուկ նվազում է լինելու, ինչի հետևանքով գյուղատնտեսությունն անկում է գրանցելու»,-ասաց Նաիրի Սարգսյանը՝ հավելելով, որ միջպետական ճանապարհի փակ լինելը բազմապրոֆիլ ազդեցություններ է թողնում և՛ տնտեսական, և՛ ժողովրդագրական, և՛ ՀՀ-ի հետագա գոյատևման վրա։

Նաիրի Սարգսյանը կարծում է, որ եթե նույնիսկ ադրբեջանցիները Գորիս-Կապան միջպետական ճանապարհը բացեն, հետագայում ցանկացած սադրանքի դիմելու են և պարբերաբար փակեն այն։ Հետևաբար այս խնդիրը մշտապես ուղեկցելու է։ Տնտեսագետի կարծիքով այժմ ոչ թե պետք է մտածել բանակցությունների արդյունք տալ-չտալու մասին, այլ պետք է կանխատեսելիություն ունենալ։

«Մենք երկու անելիք ունենք՝ անվտանգության զոնաների ստեղծում, այսինքն` ադրբեջանական զորքերի հետքաշում այնպիսի անվտանգ հատված, որ մեր բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների վրա դրանք ազդեցություններ չունենան, իսկ երկրորդը՝ այլընտրանքային ճանապարհների բարելավումն է»,-նշեց Նաիրի Սարգսյանը։

Դիտարկմանը, որ ՀՀ վարչապետը և նաև իշխանական պատգամավորները նշում են, որ խնդրի լուծումը կարող են լինել հենց այլընտրանքային ճանապարհները, Նաիրի Սարգսյանը նկատեց՝ դա վախկոտներին բնորոշ վարքագիծ է.

«Երբ մարդ քայլում է մի ճանապարհով և հարձակում են գործում իր վրա ու ասում՝ չանցնես այլևս այս ճանապարհով, վախկոտ մարդն ասում է՝ դե ոչինչ չեմ անցնի այս ճանապարհով, կանցնեմ հաջորդ ճանապարհով։ Այդ մյուս ճանապարհն էլ են փակում, այլընտրանքային է փնտրում, բայց երբեք չի մտածում առաջին ճանապարհը վնասազերծելու և անվտանգ դարձնելու մասին։ Ուժեղ մարդիկ ճանապարհ են հարթում, թույլ մարդիկ այլընտրանքներ են ման գալիս կամ ուղղակի թաքստոցներով են անցնում»,-նշեց Նաիրի Սարգսյանը։

Վերջինս ընդգծեց՝ գործող կառավարության հետ ունենալու ենք այլընտրանքային ճանապարհ, սակայն քանի որ ըստ Նաիրի Սարգսյանի՝ այս կառավարությունը ճանապարհաշինությունը պատկերացնում է միայն ասֆալտապատ ճանապարհը բարելավելով, այլ ոչ թե նոր ճանապարհ կառուցելով, ապա նաև այս տարբերակից կզրկվենք, քանի որ այդ այլընտրանքային ճանապարհներն ամեն դեպքում չեն ունենալու այն հարմարավետությունը, որ բեռնատարները կարողանան անցնել։

«Պետք է 90-ականներից սկսած Սյունիքի ամբողջ հատվածում ունենայինք մի քանի թունելներով հարթ ու լայն ճանապարհներ, բայց բոլորը պարբերաբար թերացել են նախորդ բոլոր կառավարությունների օրոք, իսկ քանի որ այս կառավարությունն ամենաապիկարն, ամենատգետն է, բնականաբար հնարավոր չէր, որ նրանք կանխատեսեին նման բան։ Առողջ կառավարությունը կապիտուլյացիայից հետո անմիջապես ձեռնամուխ կլիներ և արդեն շահագործման կհանձներ այլընտրանքային ու բարելավված ճանապարհը»,-հավելեց Նաիրի Սարգսյանը։

Հիշեցնենք, որ արդեն երկու օր է, ինչ ադրբեջանցիների կողմից փակ է Գորիս-Կապան միջպետական ճանապարհը։ Այն բացելու ուղղությամբ ընթանում են եռակողմ բանակցություններ։

Աղբյուր` Փաստինֆո