IDBank-ը՝ «Հայկական ռոքը հանուն քաղցկեղ ունեցող երեխաների» բարեգործական համերգի աջակից
«Քաղցկեղը վարակիչ չէ, սերն է վարակիչ»․ սրա մասին էր վկայում սեպտեմբերի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգային դահլիճում հազարից ավել մարդկանց ներկայությունը։
«Ժպիտների քաղաք»՝ “City of Smile” հիմնադրամը կազմակերպել էր բարեգործական համերգ, որի հովանավորներից էր IDBank-ը։ Համերգային համատեղ ծրագրով հանդես են եկել «The Beautified Project», «Nemra» և «Լավ Էլի» հայկական ռոք-խմբերը։ Համերգի նպատակը մեկն էր՝ միասնական ուժերով օգնել քաղցկեղի դեմ պայքարող երեխաներին։
«Մեր շնորհակալությունն ենք հայտնում այս բարի նախաձեռնությանը միացած բոլոր հովանավորներին և հայկական ռոք-խմբերին, որոնք, առանց գեթ մեկ վայրկյան մտածելու, համաձայնեցին աջակցել մեզ։ Գնված յուրաքանչյուր տոմսով հանդիսատեսն օգնեց քաղցկեղի ախտորոշմամբ մեր երեխաների բուժմանը», - նշում է «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը։
IDBank-ը խիստ կարևորում է մանկական քաղցկեղի դեմ պայքարը․ օրեր առաջ հայտարարվեց, որ «Մի դրամի ուժը» ծրագրի հերթական շահառուն Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամն է։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT