Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան
Տնտեսություն

Մեկնարկեց Հայաստանում ՓՄՁ-ների հավաքագրման տեղական համաժողովը

2021թ. նոյեմբերի5-ին «RADISSON BLU HOTEL, YEREVAN» հյուրանոցում մեկնարկեց Հայաստանում ՓՄՁ-ների հավաքագրման տեղական համաժողովը՝ «ԱՌԵՎՏՐԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ» նախագծի շրջանակներում, որը անցկացվում է Սևծովյան ավազանի համատեղ գործառնական ծրագրի հովանո ներքո։ Ընդհանուր գրանցված էին 82 ընկերություն, որոնցից 16 –ը հանդիսանում են որպես ներմուծող ընկերություններ, մնացած 66-ը՝ արտադրող և/կամ արտահանող ընկերություն։

Կազմակերպիչներն են Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատը  և «Իվենթսենթր» ընկերությունը:

Нет описания.

«ԱՌԵՎՏՐԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ» համատեղ նախագծի հիմնական նպատակներն են հանդիսանում ԵՄ գործընկեր չորս երկրների գյուղատնտեսության և այդ ոլորտի հետ առնչվող արտադրողների և սպառողների միջև առկա պատնեշների նվազեցումը, ԱՌԵՎՏՐԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԻ ՑԱՆՑԻ զարգացումը, ՓՄՁ վերապատրաստումների իրականացումը, «BRIDGES» միջոցառումների կազմակերպումը և արդյունքում՝նոր առևտրային կապերի ստեղծումը և զարգացումը:

Ծրագիրն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով նախապես անցկացվել են գյուղատնտեսական և հարակից ապրանքների միջազգային առևտրի հետազոտությունները, ինչպես նաև բացահայտվել են պոտենցիալ շահառու հանդիսացող ընկերությունները: Հետազոտությունները իրականացրել են այն ենթաոլորտների/ապրանքների բացահայտման նպատակով, որոնք կարող են նպաստել շահառու երկրների միջև բիզնես և առևտրային կապերի ամրապնդմանը:

Ակնկալվում է, որ ծրագիրը մշտական ​​և շարունակական ազդեցություն կունենա գյուղատնտեսության և հարակից ոլորտների վրա, ինչպես նաև կընդլայնի արդեն հաստատված առևտրային կապերը:

Нет описания.

Համաժողովի ընթացքում մանրամասն ներկայացվեցին ծրագրի բնույթը, բովանդակությունը և անցկացման ընթացակարգերը, ինչպես նաև իրագործման եղանակները և ակնկալվող արդյունքները։ Մասնակիցների կողմից լրացված հարցաթերթիկների վերլուծության արդյունքում, առավելագույնը 10-օրյա ժամկետում կընտրվեն ծրագրի վերջնական շահառուները։ Ընտրության ողջ գործընթացը կանցկացվի բացառապես պարզ և թափանցիկ պայմաններում, բոլոր մասնակից ՓՄՁ-ները գրավոր կերպով կտեղեկացվեն արդյունքների վերաբերյալ։

Ծրագրի հաջորդ փուլերում կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ, «BRIDGES» միջոցառում Հայաստանում, ինչպես նաև կկազմակերպվի հայկական կողմից ընտրված ՓՄՁ-ներիմասնակցությունըերկօրյա «BRIDGES» միջոցառումներին գործընկերներ երկրներում (Հունաստան, Մոլդովա, Ռումինիա)՝ յուրաքանչյուր երկիր կմեկնի 6 գնորդ Հայաստանից։

Нет описания.

Նման միջոցառումները նպաստում են տարածաշրջանների գործարարների միջև արտադրական և առևտրային ուղղակի փոխշահավետ համագործակցության հաստատմանը:

Կազմկոմիտե՝ [email protected], հեռ․ 010 350111, 099 350111։

Ընդհանուր սահմաններ: Ընդհանուր լուծումներ։