IDpay. Ռուսաստանից Հայաստան ամենաարագ և մատչելի փոխանցումներ՝ հայկական ցանկացած բանկային քարտերի
IDpay հավելվածով արդեն հնարավոր է Ռուսաստանից կատարել դրամական փոխանցումներ հայկական ցանկացած բանկային քարտի։
IDpay-ով փոխանցում կատարելը ոչ միայն արագ է ու հարմար, այլ նաև շահավետ.
- IDBank-ի քարտերին փոխանցում կատարելու դեպքում միջնորդավճարը կազմում է 0,5%,
- Հայկական ցանկացած այլ բանկի քարտի՝ 0,9%
«Վճարային ունիվերսալ տեխնոլոգիաներ» («Универсальные платежные технологии» (ООО «УПТ») ընկերության գործառնական տնօրեն Ֆելիքս Խաչատրյանի խոսքով՝ հայկական բանկերի համագործակցության արդյունքում ընկերությունը, կարևորելով հաճախորդներին հարմար ծառայություն մատուցելու առաջնահերթությունը, ստեղծել են այս հնարավորությունը․ «Ի սկզբանե IDpay հավելվածով հնարավոր էր փոխանցում կատարել միայն IDBank-ի քարտերին, ներկայում այդ հնարավորությունն առկա է բոլոր բանկերի քարտապանների համար։ Տարբերությունը միջնորդավճարն է և փոխանցման եղանակը։ Այսինքն, IDBank-ի քարտերին փոխանցումը կատարելու համար անհրաժեշտ է իմանալ միայն ստացողի հեռախոսահամարը, որը կցված է նրա հաշվին և կատարել փոխանցումը 0,5% միջնորդավճարով, իսկ այլ Բանկերի քարտերին փոխանցելու դեպքում անհրաժեշտ է նշել ստացողի քարտի համարը․ փոխանցումը կկատարվի 0,9% միջնորդավճարով»,- ասել է Ֆելիքս Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ IDpay բջջային հավելվածովՌուսաստանիցկարող են գումար փոխանցել ինչպես ՌԴ, այնպես էլ ՀՀ քաղաքացիները։ Սկզբունքը հետևյալն է․ անհրաժեշտ է անցնել հեռավար նույնականացում, IDpay հավելվածին կցել Ձեր VISA, Mastercard և MИР համակարգերի ռուսաստանյան ցանկացած բանկի քարտ և իրականացնել Հայաստանում գումարը ստացողի քարտային հաշվի ակնթարթային համալրում աննախադեպ մատչելի պայմաններով։
IDBank-ի քարտապանները իրենց հեռախոսահամարին կարող են կցել այն քարտը, որն ցանկանում են ստանալ փոխանցումը՝ այդպիսով ավելի դյուրին դարձնելով փոխանցման գործընթացը։ IDBank-ի հաճախորդները ցանկացած պահի կարող են հեշտությամբ կցել կամ փոխարինել իրենց քարտին կամ հեռախոսահամարին կցված բջջային հեռախոսահամարը Idram&IDBank հավելվածի «Բանկինգ» կամIDBanking.am հարթակի «Հաշիվներ» բաժիններում։
Նույն հեշտությամբ կարելի է գումար փոխանցել նաև Հայաստանից Ռուսաստան, ավելի ստույգ՝ Idram&IDBank հավելվածից IDpay հավելվածին. գումար փոխանցելու համար ուղարկողը պետք է իմանա միայն ստացողի այն հեռախոսահամարը, որը գրանցված է IDpayհավելվածում։ Բացի այդ, այս պահին անհրաժեշտ է ունենալ ՌԴ ռուբլով հաշիվ IDBank-ում, որը կարելի է հեշտությամբ բացել առցանց ընդամենը մի քանի վայրկյանում՝ անվճար։ Այս ծառայության միջնորդավճարը նույնպես առավելագույնս շահավետ է՝ ընդամենը 0․9%. Ստացողը կարող է IDpay հավելվածին ստացված գումարը փոխանցել ցանկացած ռուսական բանկային քարտի և հետո տնօրինել՝ ինչպես կցանկանա։
IDpay-ը գործում է «Սովկոմբանկ» ՀԲԸ-ի հարթակում և հանդիսանում է ռուսական «Վճարային Ունիվերսալ տեխնոլոգիաներ» («Универсальные платежные технологии») ընկերության, Idram-ի և IDBank-ի համատեղ նախագիծը։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT