Հայաստանում որ բանկն է ռուսական ռուբլին ամենաբարձր փոխարժեքով գնում
Ի տարբերություն այլ երկրների, Հայաստանում լյուստրացիայի իրավական կարգավորման անհրաժեշտություն չկա: Մեր երկրում այդ գործընթացն ընթանում է կամավոր և տարերայնորեն: Ինքնաբացահայտվում են բոլորը՝ մարդիկ, կազմակերպությունները, կուսակցությունները, հիմնարկները: Հայաստանն այն երկիրն է, որտեղ ինքնաբացահայտվում են անգամ բանկերը:
Օրինակ՝ Հայաստանում ռուսական ռուբլին ամենաբարձր փոխարժեքով գնում է հայ-շվեյցարական Արմսվիսբանկը: Նկատե՛ք, ոչ ռուսական ՎՏԲ-ն, ոչ իշխանությունների հետ նույնականացվող Հայէկոնոմբանկը, ոչ էլ մյուսները, այլ հենց Արմսվիսբանկը: Այսօր, ժամը 13:31 դրությամբ վերջինս ռուսական ռուբլին գնում էր 4.61 ՀՀ դրամով: Հայաստանում դա ոչ միայն ամենաբարձր փոխարժեքն է, այլև այն էապես տարբերվում է մյուս բանկերի սահմանված փոխարժեքից:
Իսկ ինչու՞ են հայ-շվեյցարական բանկին օրեցօր արժեզրկվող ռուբլիներ անհրաժեշտ: Չգիտեմ:
Միայն գիտեմ, որ մեր երկրում լյուստրացիան ինքնըստինքյան է ընթանում:
Իրավպաշտպան Կարեն Հեքիմյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT