Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կառավարության նիստի ընթացքում վարչապետի կողմից անընդունելի բառամթերքով անդրադարձ է եղել աղքատության հատակում գտնվող քաղաքացիներին․ Հրայր ԿամենդատյանՆիկոլ Փաշինյանը նախկինում քանիցս հայտարարել է, որ ինքը Արցախի ժողովրդին ներկայացնելու իրավասություն չունի, քանի որ Արցախի ժողովրդի կողմից չի ընտրված. Մենուա ՍողոմոնյանԱկնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից. ՀայաՔվեՆույնիսկ նոութբուքը կլիցքավորի. ստեղծվել է մինի արևային գեներատոր՝ սմարթֆոնից մի փոքր ավելի մեծ 2024 թվականի խոշորագույն հարկատուն կլինի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը․ տնտեսագետ Հայկազ Ֆանյան Ըստ պարագլխի այս ելույթի` Ալիևը հրաժարվել էր Արցախից. Դավիթ ՍարգսյանՊուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ձերբակալել են փաստաբան Արսեն Բաբայանին Ուկրաինան փաստացի վերածվել է բռնապետության, փակվել են ընդդիմադիր հեռուստաալիքները, կուսակցությունները. Մհեր Ավետիսյան
Տնտեսություն

«Հայաստանում ստեղծվում է արդար գնի ինստիտուտը». էլեկտրաէներգիայի շուկան ազատականացվում է

Էլեկտրաէներգիայի շուկան ազատականացվում է: Սա վերջին օրերին ամենաքննարկվող թեմաներից է: Օրերս էլ կայացավ «Շուկայի և էլեկտրաէներգիայի առևտրի ազատականացումը» ծրագրի շնորհանդեսը: Թեմայի շուրջ զրուցել ենք «Շտիգեն» ընկերության հիմնադիր Հայկ Շեկյանի հետ:

Նա նշում է, որ դեռևս անցած տարվա հոկտեմբերից որոշել են ընկերություն գրանցել, որն ազատականացված շուկայում կաշխատեր որպես առանձնացված բիզնես ուղղություն: «Ազատականացում ասվածը տարընթերցումների առիթ է տալիս, մարդիկ հաճախ սխալ են հասկանում: Սա փուլային պրոցես է, այս պահի դրությամբ ազատականացվում է շուկայի մի հատվածը: Ըստ էության,  արտադրողները և սպառողները, այսօր արդեն շրջանցելով միակ գնորդ և վաճառող հանդիսացող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, կարողանում են իրար հետ անմիջական պայմանագրեր կնքել: Խոսքը զուտ կոմերցիոն հարաբերությունների մասին է: Ինչո՞ւ եմ սա շեշտում: Հաճախ հնչում են մտքեր, որ «ձեզ մոտ ոչինչ չի ստացվի, այս ռեֆորմը լուրջ վտանգներ և ռիսկեր է պարունակում»: Իրականում այս ամենը վերաբերում է զուտ կոմերցիոն հարաբերություններին, այսինքն` եթե կա հոսանք արտադրող ընկերություն և հոսանք սպառող ընկերություն, այդ երկու սուբյեկտն իրար մեջ կարող են ինչ-որ սակագին և մատակարարման որոշակի ծավալներ պայմանավորվել: Այդքանը: Ռեժիմային, տեխնոլոգիական երևույթների վրա դա չի անդրադառնում, որևէ փոփոխություն տեղի չի ունենում: Օպերատորները շարունակում են մատուցել ենթակառուցվածքային ծառայություններ: Օրինակ` հոսանքի բաշխման ծառայությունը վերապահված է ՀԷՑ-ին, նա շարունակում է այն մատուցել: Բարձրավոլտ էլեկտրացանցերը, որոնք բարձրավոլտ ցանցերով հոսանքը մեծ տարածությունների վրա են տեղափոխում` արտադրողից մինչև բաշխման ցանցին ավելի մոտիկ, նույն իրենց գործառույթն իրականացնում են: Այդ երկու օպերատորները շարունակում են ստանալ իրենց համապատասխան ծառայությունների վճարները, որոնք հաստատել է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Պարզապես այդտեղից արդեն դուրս է գալիս հոսանքի վաճառքի գինը արտադրողի կողմից, արտադրողը և մատակարար հանդիսացող ընկերություններն արդեն իրար միջև պայմանավորվում են մեկ այլ թիվ, որը նախկինում ՀԷՑ-ին իջեցվում էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից: Կա նաև շուկայի օպերատոր և հաշվարկային կենտրոն, դրանք էլ ստանում են համապատասխան ծառայությունների դիմաց իրենց վճարը: Այսինքն` գնագոյացումը վերջին` առք ու վաճառքի հատվածում սպառողի համար դառնում է մրցակցային սկզբունքներով ձևավորվող, որն ինչ-որ իմաստով ավելի արդար խաղալու հնարավորություն է տալիս տնտեսվարող սուբյեկտներին: Մեզ մոտ ստեղծվում է արդար գնի ինստիտուտը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Շեկյանը: Ընդգծում է` տնտեսվարող սուբյեկտները կարողանում են նախկինում ֆիքսված սակագինն այսօր արդեն համարել իրենց կառավարչական որոշումների օբյեկտներից մեկը, կարող են ավելի գրագետ կազմակերպել իրենց տնտեսությունը, փորձել ավելի լավ սակագին բանակցել, ավելի ճիշտ կազմակերպել էլէներգիայի սպառումը ռեժիմային իմաստով: «Նախկինում սպառողները կարող էին մինչև 0-ից 100 տոկոս բեռ վերցնել մեկ ժամվա ընթացքում երեք անգամ և զրոյացնել, իսկ հիմա էլէներգիայի սպառման նման վարքագիծն արդեն պատժվելու է ավելի բարձր սակագնով, որովհետև մատակարար ընկերությունը պետք է ապահովի սինխրոնությունը նաև արտադրողի կողմից, իսկ դա լինելու է ավելի փակ»,-նշում է մեր զրուցակիցը:

 

Ի դեպ, «Շուկայի և էլեկտրաէներգիայի առևտրի ազատականացումը» ծրագրի շնորհանդեսի ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը ևս նշել է, որ շուկայի ազատականացման արդյունքում էլէներգիայի իրացման ոլորտում՝ միջին և խոշոր սպառողների համար մրցակցային միջավայր է ստեղծվում՝ ընդգծելով, որ ՀԷՑ-ի համար էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման հետ կապված անհանգստության պատճառ չկա, քանի որ բաշխման գործառույթը մնալու է նրանը։

Ստացվում է, որ սպառողը և բիզնեսը հնարավորություն կունենան ընտրել էլեկտրաէներգիայի սեփական մատակարարին, սա կարևորվում է սակագնի բարձրացման ֆոնին: Շեկյանն ասում է` գումարվում են բոլոր նորմավորված ծախսերը, համապատասխան շահույթի նորման, ստանում են թիվ, որն էլ ֆիքսում են որպես սակագին: «Կախված, օրինակ` նրանից, թե ՀԷԿ-երի արտադրանքն ինչպիսին կլինի, գետերը կլինեն առատ, թե սակավաջուր, սակագինը կարող է կորեկցիա արվել` դեպի վերև կամ ներքև: Դա կարգավորվող սակագնի ձևավորման սկզբունքն է: Ազատ մրցակցային շուկայում  գնագոյացումը մի փոքր այլ ձևով է տեղի ունենում: Ազատականացված շուկա մտել է 39 ՀԷԿ և բալանսավորող ընկերությունը` Երևանի ՋԷԿ-ը: Այդ 39 ՀԷԿ-երն իրենց հետտարիֆային ժամանակաշրջանում են, այսինքն՝ ներդրումները, որ այդ ՀԷԿ-երն իրականացրել են և ստացել են պետությունից ֆիքսված երաշխավորված սակագին և գնման պարտավորություն, այդ տենդերներն արդեն հետ են գնվել, իրենց սակագներն արդեն կարող են ուրիշ լինել, ձևավորվել առաջարկ-պահանջարկ սկզբունքով, կարող է լինել թե ավելի բարձր, թե ավելի ցածր սակագին: Չկարգավորվող մրցակցային շուկայի հատվածում առաջարկի և պահանջարկի համադրմամբ է գինը որոշվում և որպես կանոն, եթե սակագինն ավելի բարձր լինի, քան կարգավորվող դաշտում է, ոչ մի սուբյեկտ շահագրգռված չի լինի ընտրել ավելի բարձր սակագին: Շուկայում ստեղծվում է այլընտրանքային տիրույթ, որտեղ սուբյեկտներն ավելի մատչելի էլէներգիա ձեռք բերելու հնարավորություն են ստանում: Այս պահին նոր ձևավորվող ազատականացվող շուկայի ծավալն այնքան չնչին է, որ դա էական ազդեցություն չի ունենալու միջին կշռված սակագների և գների վրա, բայց հաջորդ տարվանից առաջարկի և պահանջարկի տեսանկյունից շուկան ընդլայնվելու է: Այդ պահից սկսած արդեն կտեսնենք, այսպես կոչված, կսկսենք տեսնել ավելի արդյունավետ գնագոյացման երևույթը: Կան նաև արտահանման և ներմուծման գործընթացները, որոնք մեր ամենօրյա կյանքի մի մասը կդառնան, մասնավորաբար` Վրաստան, Իրան գծով, եթե ենթակառուցվածքային մեր թողունակությունը բավարարի և բյուջեները ժամանակին ներդրվեն, կարծում եմ` բավականին դրական միտումների ականատես կդառնանք»,-ասում է մեր զրուցակիցը: Եզրափակում է` իրենց ընկերության համար արդյունք է, որ կարողացել են Հայաստանի շուկայում մեր պատմության մեջ հոսանքի վաճառքի առաջին պայմանագիրը կնքել, մի քանի պայմանագրեր արդեն կնքել են, սա ընկերության համար որոշակի հանգրվան է:

Լուսինե Առաքելյան