Ատրճանակով զինված ու դիմակներով վերելակում հարձակվել են 66-ամյա տղամարդու վրա. տարել բնակարան ու բռնության ենթարկել
Կոտայքի մարզում, մայիսի 10-ին, դիմակավորված ու ատրճանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 18։10-ի սահմաններում 2 անհայտ անձինք՝ բժշկական դիմակով դեմքերը փակած, որոնցից մեկը եղել է ատրճանակի նմանվող առարկայով, մտել են Աբովյան քաղաքի Հանրապետության 6-րդ շենք եւ վերելակում սպառնացել նույն շենքի 32 բնակարանի բնակիչ՝ 66-ամյա Գ. Բ-ին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, դիմակավորված անձինք վերելակի մոտ ծեծի են ենթարկել Գ. Բ-ին, պահանջել գումար, որից հետո նրան ստիպողաբար տարել են իր բնակարան եւ այնտեղ շարունակել բռնություն կիրառել, ատրճանակը պահել են գլխին ու պահանջել գումար։
Նրանք տուժածին ծեծի ենթարկելուց հետո հափշտակել են նրա մոտ եղած մոտ 230 հազար դրամ գումարը եւ դիմել փախուստի։
Աղբյուրի տեղեկություններով՝ տուժածը զբաղվում է գրենական պիտույքների առք ու վաճառքով։




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ