Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Հայաստանը կարող է դառնալ Չինաստան–Հնդկաստան հարաբերությունների կարևոր կամուրջ․ Ավետիք ՔերոբյանԻնչպե՞ս է հաջորդ վարչապետը պատրաստում անվտանգության ծրագիր. տեսանյութՄեկնարկել է «Dilijan Eye» համալիրի շինարարությունըՍեյրան Օհանյանի կինը դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ ԾառուկյանԻնչո՞ւ են այսօր Հայաստանի հարյուր հազարավոր թոշակառուներ իրենց հույսը կապում «Հայաքվեի» հետ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե որոնք են Անկախության հռչակագրի չեղարկման իրական հետևանքները, և ինչու դա որևէ դեպքում չի կարելի թույլ տալ. Ա. ՉալաբյանՊայքարելու ենք հնարավոր ընտրակաշառքի և ընտրակեղծիքների դեմ. Աննա ԿոստանյանՎանաձորը 3 օր շարունակ հյուրընկալում էր «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսըԱՄՆ առևտրային պատժամիջոցները հարվածում են հնդկական արևային վահանակների արտադրողներին TRIPP-ի շուրջ աճող ռիսկերը․ Հայաստանը կարող է հայտնվել մեծ ուժերի մրցակցության կիզակետում Առողջապահական բարեփոխո՞ւմ, թե համակարգային քաոս․ մասնագետները ահազանգում են ոլորտում կուտակվող խնդիրների մասին Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ» Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ» Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն. «Փաստ»
Հասարակություն

Օձերը չեն ակտիվացել, այլ հաճախակի է դարձել մարդ-օձ հանդիպումը. սողունաբան

Օձերը դուրս են գալիս ձմեռանոցներից այն ժամանակ, երբ օդի ջերմաստիճանը մի քանի օր պահպանվում է 17–20 աստիճանի սահմանում, այս տարի սողունների դուրս գալը ուշացել է՝ անձրևներով պայմանավորված։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ, սողունաբան Արամ Աղասյանը։

Ըստ նրա՝ օձերի տեղանքը եթե ոչնչանում է, նրանք ևս ոչնչանում են, մինչդեռ եթե կաթնասունների լանդշաֆտն է ոչնչանում, այդ կենդանիները տեղափոխվում են այլ էկոհամակարգ։

«Երևանում քիչ են մնացել այն օազիսները, որտեղ սնունդ կա, և եթե մարդու գործունեության հետևանքով այդ էկոհամակարգերը ևս ոչնչանան, ապա օձերի հետ մարդկանց հանդիպումները էլ ավելի կհաճախակիանան»,- ասաց ԲՆ ներկայացուցիչը։

Ըստ Արամ Աղասյանի, էկոհամակարգեր Երևանում և հարակից տարածքներում մի քանիսն են մնացել. Ջրվեժից Գառնի տանող թևը, Արզնու հատվածը, Հաղթանակի զբոսայգու որոշ հատվածներ, իսկ Հրազդանի կիրճը, որը բնական էկոհամակարգ էր՝ վեր է ածվել հանգստի գոտու։ Այնուամենայնիվ Երևան՝ իր հարակից շրջաններով, օձերի զանազանության առումով հարուստ է։

«Հայաստանում 21–22 տեսակ օձերից 15 տեսակը հանդիպում է Երևանի շրջակայքում, որից ամենավտանգավորը գյուրզան է»,- ասաց նա։

Երբեմն թվում է, որ օձերն ակտիվացել են կամ շատացել, մասնագետը համաձայն չէ նման դիտարկմանը, ըստ նրա՝ էկոհամակարգերի ոչնչացման հետևանքով են օձերն ավելի հաճախ հանդիպում մարդկանց հետ, որովհետեւ սնունդ են փնտրում մարդկանցով բնակեցված կամ նրանց կողմից շահագործվող տարածքներում։

Իսկ թե որքանով է վտանգավոր սահնօձը, որ հաճախ է հանդիպում, Արամ Աղասյանը ասաց որ սահնօձի մի քանի տեսակներ կան, սակայն թունավոր չեն. անգամ կարմրափոր սահնօձը, որին ժողովուրդը շահմար է ասում, թունավոր չէ։

«Երևանում և հարակից տարածքներում գյուրզա կա, որը թունավոր է և վտանգավոր, սողունին կարելի է ճանաչել կտրուկ նվազող պոչով»,- ասաց Բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետը։

Նշենք, որ Հայաստանում հանդիպում են 21–22 տեսակի օձեր, որոնցից թունավոր են իժերի ընտանիքին պատկանող 4 տեսակները՝ տափաստանային իժը, Դարևսկու իժը, փոքրասիական իժը և անդրկովկասյան գյուրզան։

Ի դեպ, Դարևսկու իժն էնդեմիկ է եւ ընդգրկված է Կարմիր գրքում՝ որպես «կրիտիկական վիճակում գտնվող» սողուն, հանդիպում է միայն Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում։