Կայացավ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը
Այսօր՝ մայիսի 12-ին, տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի հայաերեն թարգմանության շնորհանդեսը։
Միջոցառմանը ներկա էին նրա ընտանիքի անդամները, քաղաքական գործիչներ, համախոհներ։
«Եկավ մի պահ և նա շատ լուրջ մտածեց այդ մասին, գրեց գիրքը, որը տևեց 3 տարի։ Գիրքը շատ հետաքրքիր է և հեշտ է կարդացվում»,- ասաց Բելլա Քոչարյանը՝ հավելելով, որ գիրքը լեփ-լեցուն է այնպիսի փաստերով, որոնց մասին իրենք տեղյակ չեն եղել։
«Ռոբերտն իր էությամբ բաց մարդ չէ, բայց այս գրքում շատ բացվեց։ Նա այնքան սիրով է գրում Ստեփանակերտի, Ղարաբաղի բնության մասին, որ կարծես այնտեղ գեղարվեստական ինչ-որ բան կա։ Գրքում նա գրում է իր մանկության, քրոջ, շատ սիրելի եղբոր՝ Վալերայի մասին, որն այսօր, ցավոք, մեզ հետ չէ, այլապես զորավիգ կլիներ եղբորը»,- ասաց տիկին Քոչարյանը։
Բելլա Քոչարյանը հիշեցրեց, որ տեղի է ունենում գրքի երկրորդ շնորհանդեսը, առաջինը տեղի է ունեցել Ստեփանակերտում հունվարի 26–ին։
«Այս երկու շնորհանդեսներին, ցավում եմ, գրքի հեղինակը չի մասնակցել, նա այսօր ապօրինի անազատության մեջ է, միևնույն է՝ պետք է նման միջոցառումներ անցկացնել։ Ծնվել է մի գիրք, որը իրավունք ունի ապրելու իր սեփական կյանքով։ Այս գիրքը կարող է սովորեցնել՝ ինչքան կարևոր է սիրել հայրենիքը։ Այնքան մեծ է հայրենասիրությունն այնտեղ, որ զարմանում ես։ Գիրքը չի թողնում, որ մենք շփոթվենք»,- ասաց Բելլա Քոչարյանը եւ ընդգծեց , որ գիրքը խորհուրդ ունի և շատ օգտակար կլինի երիտասարդների համար։
Շնորհանդեսի երկրորդ հատվածում ցուցադրվեց ֆիլմ, որտեղ ներկայացվում էր Ռոբերտ Քոչարյանի կենսագրությունը։
Այնուհետև Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, ընթերցեց հոր ուղերձը։
Ուղերձում ՀՀ երկրորդ նախագահը նշել էր, որ շատ կցանկանար՝ գրքի հայերեն և ռուսերեն տարբերակների շնորհանդեսը միաժամանակ կայանար, սակայն իշխանությունն ամեն ինչ արեց, որ դա անհնար լինի։
Գրքի առաջին հատվածը Հայաստանի հերոսական էջերը կերտող մարդկանց մասին է, իսկ երկրորդ հատվածում ներկայացվում է, թե ինչ ջանքերով հաջողվեց ապահովել երկրի զարգացման երկնիշ տեմպը, եւ թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը հեռացել իշխանությունից, երբ գտնվում էր «հաջողության գագաթնակետին»։
«Հուսով եմ այն իրադարձությունները, որ նոր գրքի նյութ են դառնալու՝ իրենց երկար սպասել չեն տա»,- ասված է Ռորբերտ Քոչարյանի ուղերձում։




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ