ԲԴԽ-ն իր որոշմամբ փաստել է, որ տվյալ դատավորը օրենք է խախտել՝ ի վնաս Քոչարյանի. Հայկ Ալումյան
Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ նախազգուշացում հայտարարելուց հետո կաշկանդվածություն, չեմ կարծում, առաջանա, բայց ուրիշ խնդիր կարող է առաջանալ։ Այս մասին ասյօր՝ մայիսի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը՝ խոսելով ԲԴԽ–ի որոշման մասին։
«Փաստորեն ստացվում է, որ ԲԴԽ–ն իր որոշմամբ փաստել է, որ տվյալ դատավորը պարոն Քոչարյանի հետ կապված մի ընթացակարգում օրենք է խախտել եւ ի վնաս պարոն Քոչարյանի։ Այսինքն՝ պետք է օր առաջ քններ կալանքի տակ պահելու ժամկետի հարցը, սակայն չի քննել, եւ ԲԴԽ–ն համարել է խախտում»,- նշեց նա։
Հարցին՝ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն այս փուլում՝ ինքնաբացարկի հրապարակումից հետո, հնարավո՞ր է ներկայացնեն, Ալումյանն ասաց. «Այդպիսի միջնորդություն արդեն ներկայացված է դատարանի գրասենյակ, այսօր՝ 14.00-ին։ Այս փուլում սահմանափակ հիմքեր կան այդ առումով։ Այս փուլում չենք կարող ասել, որ գործի ապացույցները վկայում են, որ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման։ Սակայն կան այնպիսի հիմքեր, որոնցից ակնհայտ է, որ քրեական հեռտապնդումը պետք է դադարեցվի։ Դատարանը այս փուլում որոշումներից մեկը, որ իրավունք ունի կայացնել, քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումն է, եթե այդ որոշումը կայացնելու համար անհրաժեշտ չի գործի բոլոր ապացույցներն ուսումնասիրել»։
Նրա խոսքով՝ պաշտպանական խումբը միջնորդություն է ներկայացրել, թե որ վկաները պետք է հրավիրվեն դատարան, նաեւ գործը մեղադրողին վերադարձնելու միջնորդություն են ներկայացրել, քանի որ իրենք համարումեն, որ մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքով նախատեսված չափանիշներին։
Ավելի վաղ Բարձրագույն դատական խորհրդից NEWS.am-ին հայտնել էին, որ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի 2019 թ. փետրվարի 11-ի որոշումով:
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից ներկայացրած հաղորդումը՝ դատավորների վարքագծի կանոնների խախտման վերաբերյալ:
Մայիսի 13-ին, օրենքով սահմանված կարգով, հրապարակվեց Խորհրդի որոշումը, որում մասնավորապես նշված է, որ ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով եւ 155-րդ հոդվածով՝ Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը բավարարել եւ դատավոր Դ. Գրիգորյանին հայտարարել նախազգուշացում:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ վերջնական է:
Մայիսի 13-ին կայացած նիստում Բարձրագույն դատական խորհուրդը որոշում կայացրեց նաեւ բավարարել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը եւ նրա անուն-ազգանունը վեց ամիս ժամկետով հանել գործերի բաշխման ցանկից:




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ