Արեւելյան գործընկերությունը ամուր հարթակ է ԵՄ-ի հետ մեր երկկողմ համագործակցության համար. Մնացականյան
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր՝ մայիսի 13-ին մասնակցել է Արեւելյան գործընկերության տասնամյակին նվիրված ԱԳ նախարարների հանդիպմանը, որին բացման խոսքով հանդես են եկել Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին եւ Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը:
Նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով, որ նախաձեռնության 10-ամյակը լավ հնարավորություն է գնահատելու առաջին տասը տարիների ընթացքում Արեւելյան գործընկերության արձանագրած ձեռքբերումները եւ քննարկելու համագործակցության հեռանկարները. «ԱլԳ վերաբերյալ առկա են տարբեր տեսակետներ, գնահատականներ եւ ընկալումներ ինչպես վեց գործընկերների, այնպես էլ՝ ԵՄ անդամների շրջանում։ Այնուամենայնիվ, Արեւելյան գործընկերությունը նաեւ նշանավորվեց Եվրոպական Միության եւ արեւելյան վեց գործընկեր երկրների միջեւ հարաբերությունների զարգացման եւ խորացման ուղղությամբ արձանագրված առաջընթացի զգալի մակարդակով: Այն զարգանում է որպես բազմակողմ հարթակ ԵՄ հետ ներգրավվածության տարբեր ուղիներ եւ մակարդակներ ընտրած գործընկեր երկրների միջեւ: Արեւելյան գործընկերությունը նաեւ շատ կարեւոր եւ ամուր հարթակ է ԵՄ հետ մեր երկկողմ համագործակցության համար»։
«Մենք հանձնառու ենք ամրապնդել մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի, շահերի եւ անվտանգության նկատառումների ճանաչման, ժողովրդավարական կառավարման եւ հաշվետվողականության նկատմամբ մեր պատասխանատվության ընդունման վրա, միաժամանակ ակնկալելով ԵՄ աջակցությունը՝ մեր բարեփոխումների, կայուն զարգացման, մարդկային շփումների խթանմանը, այդ թվում՝ առանց մուտքի արտոնագրի տեղաշարժի, մշակութային, կրթական եւ գիտական փոխանակումների ապահովմանը»:
Զոհրաբ Մնացականյանը հույս է հայտնել, որ ԵՄ-ն կարող է առանցքային դեր խաղալ գործընկերների հետ եւ գործընկերների միջեւ առավել ներառական տրանսպորտային եւ էներգետիկ ծրագրերի մշակման եւ իրականացման գործում։ Այդ համատեքստում նախարար Մնացականյանն առավել կարեւորեց ԱլԳ-ի թվային, բնապահպանական, ֆինանսական եւ այլ ոլորտային օրակարգերի ընդլայնումը:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նաեւ շեշտել է, որ Արեւելյան գործընկերության տարածքում մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի եւ պաշտպանության, ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության խթանման առաջնահերթությունների արժեզրկումը կխոչընդոտի եւ անդառնալի վնաս կհասցնի ԱլԳ հայեցակարգին եւ արժեքահեն հարաբերություններին, ուստի Հայաստանը պատրաստակամ է համատեղ աշխատել՝ ընդլայնելու Արեւելյան գործընկերության կարողությունները իրավունքի գերակայության, ժողովրդավարական հաստատությունների կայունության եւ մարդու իրավունքների պաշտպանության ապահովման ուղղությամբ։
Անդրադարձ կատարելով առկա մարտահրավերներին՝ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ աշխարհաքաղաքական մրցակցությանը եւ առճակատմանը դիմակայելու համար անհրաժեշտ է Եվրոպայում խորացնել համագործակցության ներուժը եւ կարողությունները: Անդրադարձ կատարելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ԱԳ նախարարը կարեւորել է ԵՄ շարունակական աջակցությունն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Ընդգծվել է, որ այս սկզբունքները եւ դիրքորոշումները վերահաստատվել են Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում:





















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ