Պարոն Փաշինյան, Ձեզ սխալ են զեկուցում իրավիճակը․ Երվանդ Վարոսյան
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այօրվա ելույթում հայտարարել է նաև հետևյալը. «...նաև քննչական մարմինների աշխատանքի արդյունավետությունն է տուժում, որովհետեւ քննչական մարմինները շատ հաճախ աշխատում են այն կանխավարկածով, որ դատական համակարգը, միևնույնն է, ջուրն է նետելու բոլոր բացահայտումները՝ հենց այդ նույն կոռուպցիոն համակարգի հետ ունեցած օրգանական կապի պատճառով»։
Հայաստանի դատական համակարգը նախկինում հիմնականում հանդիսացել է նախաքննական մարմինների ու դատախազության հրամցրածը կուրորեն դակող համակարգ։ Դա է եղել նաև պատճառը, որ իրավիճակը երկրում հետզհետե դարձել էր անտանելի, իսկ նախաքննական մարմինների աշխատանքի որակը մշտապես նվազման միտում է ունեցել։
2018թ. մայիսից հետո դատական համակարգը էպիզոդիկ, որոշակի, ի հաշիվ դատավորի կոչումը հարգող մի քանի դատավորի փորձեր է կատարել դակող մարմնից վեր ածվել դատարանի։ Նախաքննական մարմինների կողմից անորակ ու անհիմն ամեն հանգամանք չէ, որ դատարանները շարունակել են մարսել։ Ի հաշիվ դրա հույս է արթնացել, որ դատական համակարգում ի հայտ են գալիս անկախության տարրեր, որոնք հանգեցնելու էին նաև նախաքննական մարմինների առավել որակյալ, առավել հիմնավոր աշխատանքի, հանգեցնելու էին նաև նրան, որ գերծանրաբեռնված քննչական մարմիններն ի վերջո սկսելու են զբաղվել հանցագործությունների բացահայտմամբ ու հիմնավորմամբ` մի կողմ թողնելով իրենցից ժամանակ խլող անհասկանալի ու դատարկ գործընթացները, բարձրացնելու էին նաև իրենց աշխատանքի որակը։
Բայց արի ու տես, որ կան նախաքննական մարմնինների ղեկավարներ, որոնք իրենց ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի հետեանքով առկա ձախողումները Ձեր առջև փորձ են կատարում հիմնավորել տարատեսակ պատճառաբանություններով ու համոզել են Ձեզ, թե դրա պատճառը իրենց հրամցրած «բորշը» չուտող դատական համակարգն է...
Պարոն Փաշինյա՛ն, Ձեզ սխալ են զեկուցում իրավիճակը, Ձեզ սխալ զեկուցողների ասածները «հալած յուղի» տեղ մի ընդունեք, հակառակ պարագայում կարող է առաջանալ իրավիճակ, երբ Դուք չեք կարողանա տիրապետել իրավիճակին»,- ասված է փաստաբանի գրառման մեջ։




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ