Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Հայաստանը կարող է դառնալ Չինաստան–Հնդկաստան հարաբերությունների կարևոր կամուրջ․ Ավետիք ՔերոբյանԻնչպե՞ս է հաջորդ վարչապետը պատրաստում անվտանգության ծրագիր. տեսանյութՄեկնարկել է «Dilijan Eye» համալիրի շինարարությունըՍեյրան Օհանյանի կինը դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ ԾառուկյանԻնչո՞ւ են այսօր Հայաստանի հարյուր հազարավոր թոշակառուներ իրենց հույսը կապում «Հայաքվեի» հետ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե որոնք են Անկախության հռչակագրի չեղարկման իրական հետևանքները, և ինչու դա որևէ դեպքում չի կարելի թույլ տալ. Ա. ՉալաբյանՊայքարելու ենք հնարավոր ընտրակաշառքի և ընտրակեղծիքների դեմ. Աննա ԿոստանյանՎանաձորը 3 օր շարունակ հյուրընկալում էր «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսըԱՄՆ առևտրային պատժամիջոցները հարվածում են հնդկական արևային վահանակների արտադրողներին TRIPP-ի շուրջ աճող ռիսկերը․ Հայաստանը կարող է հայտնվել մեծ ուժերի մրցակցության կիզակետում Առողջապահական բարեփոխո՞ւմ, թե համակարգային քաոս․ մասնագետները ահազանգում են ոլորտում կուտակվող խնդիրների մասին Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ» Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ» Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն. «Փաստ»
Հասարակություն

Ռուբեն Բաբայանը թատերական ինստիտուտում ամբիոնի վարիչի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Դերասանի վարպետություն և ռեժիսուրա» ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը թատերական ինստիտուտում իր պաշտոնից ազատվելու  դիմում է ներկայացրել` շեշտելով, որ չի պատրաստվում ենթարկվել որևէ մեկի ճնշմանը:

Այս մասին թղթակցի հետ զրույցում նշեց Բաբայանը:

«Մայիսի 22-ին թատերական ինստիտուտի ռեկտորի ընտրության ավարտից հետո ուսանողները դռներն  իմ առջև փակեցին: Ես ասացի` բարի: Փակեք դռներն ում առաջ ցանկանում եք, բայց ես սովոր չեմ ենթարկվել որևէ ճնշման: Ամբողջ կյանքում եղել եմ ազատ մարդ, թույլ չեմ տվել որևէ մեկն ինձ ճնշի, ես ունեմ արժանապատվություն և որևէ որոշում չեմ կայացնում ճնշման ազդեցությամբ: Ասացի, որ դուրս եմ գալիս ինստիտուտից: Այս  ժամանակ դռները բացեցին: Մի կարևոր  նպատակի հասան»,-իրավիճակը ներկայացրեց Բաբայանը:

Նա շեշտեց, որ տեղյակ չէ՝ ռեկտորը ստորագրե՞լ է ազատման դիմումը, թե՞ ոչ:

«Ինձ մեծ վիրավորանք են հասցրել: Դեռ կտեսնենք, թե ինչ շարունակություն կլինի, բայց ես վիրավորանք հանդուրժել չեմ կարող: Եթե այն մարդիկ, որոնք  ինձ վիրավորել են, հասկանան, որ ճիշտ չեն վարվել իրենց դասախոսի հետ, այդ ժամանակ կմտածեմ, բայց կարծում եմ, որ ճիշտ եմ վարվել»,-ընդգծեց Բաբայանը:

Մայիսի 22-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ռեկտորի ընտրություն է անցկացվել: Ընտրվել է ռեկտորի միակ թեկնածու Լիլիթ Արզումանյանը: Ուսանողներն իրենց անհամաձայնությունն են հայտնել այդ կապակցությամբ` փակելով ինստիտուտի դռները: Նրանք թույլ չեն տվել շենքը լքել ներսում գտնվողներին: