Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Հայաստանը կարող է դառնալ Չինաստան–Հնդկաստան հարաբերությունների կարևոր կամուրջ․ Ավետիք ՔերոբյանԻնչպե՞ս է հաջորդ վարչապետը պատրաստում անվտանգության ծրագիր. տեսանյութՄեկնարկել է «Dilijan Eye» համալիրի շինարարությունըՍեյրան Օհանյանի կինը դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ ԾառուկյանԻնչո՞ւ են այսօր Հայաստանի հարյուր հազարավոր թոշակառուներ իրենց հույսը կապում «Հայաքվեի» հետ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե որոնք են Անկախության հռչակագրի չեղարկման իրական հետևանքները, և ինչու դա որևէ դեպքում չի կարելի թույլ տալ. Ա. ՉալաբյանՊայքարելու ենք հնարավոր ընտրակաշառքի և ընտրակեղծիքների դեմ. Աննա ԿոստանյանՎանաձորը 3 օր շարունակ հյուրընկալում էր «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսըԱՄՆ առևտրային պատժամիջոցները հարվածում են հնդկական արևային վահանակների արտադրողներին TRIPP-ի շուրջ աճող ռիսկերը․ Հայաստանը կարող է հայտնվել մեծ ուժերի մրցակցության կիզակետում Առողջապահական բարեփոխո՞ւմ, թե համակարգային քաոս․ մասնագետները ահազանգում են ոլորտում կուտակվող խնդիրների մասին Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ» Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ» Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն. «Փաստ»
Հասարակություն

Աշոտյանը՝ Սվիտալսկու հայատարարությա մասին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Ինչպես իշխանական ագիտպրոպը մեկնաբանեց Սվիտալսկու խոսքերը

Երեկ տեղեկատվական դաշտը ողողվեց Նիկոլ Փաշինյանի վերջին գորոծողությունները դատապարտող և իրենց անհանգստությունն արտահայտող հայտարարություններով, որոնք արել էին տաբեր միջազգային կառույցներ՝ ԵԽԽՎ, Եվրախորհրդարան, ԵԺԿ և այլն:

Օրվա վերջ լրատվամիջոցները տարածեցին նաև Հայաստանում ԵՄ դեսպան պարոն Սվիտալսկու գնահատականները, որոնք տեղում իշխանական ագիտպրոպը փորձեց դարձնել վերջին օրերին Հայաստանի միջազգային հեղինակությանը Նիկոլ Փաշինյանի պատճառած վնասի սփոփման քարոզչական սպեղանի:

Իհարկե, դեսպանի այդ հայտարարությունը ամենակոշտերից չէր, սակայն իշխանական մակարոնները իրենց ականջներից հեռացած ու դիվանագիտական հաղորդագորւթյունները կարդալ իմացող մարդկանց համար ակնհայտ էր, որ՝

1. ԵՄ դեսպանը հիմնական շեշտադրումն արեց Հայաստանի դատաիրավական համակարգի բարեփոխման հարցի վրա, ինչի անհրաժեշտության մասին երկրորդ կարծիք չի հնչել այս օրերին որ Հայաստնում, ոչ արտերկրում: Դեսպանը ողջունեց միայն վարչապետի ցանկությունը զբաղվելու այդ խնդիրներով և ոչ թե դատարանների շրջափակման ապօրինի կոչը:

2. Դիվանագիտորեն խուսափելով հստակ գնահատականներ հնչեցնելուց, դեսպանը միաժամանակ շեշտադրեց, որ Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները պետք է իրականացվեն երկրի սահմանադրության և ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում:

3. Դեսպանն այս համատեքստում հատուկ հիշեցրեց Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի կատարման անհրաժեշտության մասին, պարզ ակնարկելով նաև, որ փաստացի համաձայնագիրը դեռ մնացել է թղթի վրա և կառավարությունը այն կյանքի կոչելու համար լուրջ քայլեր դեռևս չի նախաձեռնել:

4. Նիկոլ Փաշինյանի հանդեպ գուցե ունեցած անձնական համակրանքով հանդերձ՝ դեսպանի ուղերձային շեշտադրումները հստակ էին և գալիս էին լրացնելու միջազգային դերակատարներից մինչ այդ հնչած ավելի կոշտ գնահատականները:

Հ.Գ. Իդեպ, որքանով տեղյակ եմ, ԵՄ դեսպանի պաշտոնավարման ժամկետը լրանում այս տարի : Վստահ եմ, որ Եվրոպական միությունը լավ է գիտակցում Հայաստան-ԵՄ հարաբերությունների շարունակական ամրապնդման համար բանիմաց, անձնական նախընտրություններ և կանխակալ վերաբերմունք չունեցող, ԵՄ օրակարգը զանազան այլ դերակատարների ու հիմնադրամների օրակարգերից տարբերող և պրոֆեսիոնալ դեսպանի նշանակման կարևորությունը»: