Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան
Հասարակություն

5.119.225 դրամ՝ Մարզերի Երեխաները Մարզերում հիմնադրամին․ Հունվարի շահառուն «Արմաթ» կրթական ծրագիրն է

2024 թվականը «Մի դրամի ուժը» եզրափակեց 5.119.225 դրամ արդյունքով, որն ամբողջությամբ ուղղվեց մարտին անցկացվելիք «Մարզերի երեխաները մարզերում» հիմնադրամի «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» ամենամյա մարզային ֆորումին։ Իսկ 2025 թվականի առաջին շահառուն ԱՏՁՄ-ի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներ ոչ ֆորմալ տեխնոլոգիական կրթական ծրագրի ԴիջիԿոդ 2025 կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթն է։

Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշում է․ «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներ կրթական ծրագրի բացառիկությունն ու նորարարականությունը դեռ տարիներ առաջ նոր շունչ, մոտիվացիա ու ապագայի տեսլական բերեց Հայաստանի տեխնոլոգիական կրթության ոլորտ՝ ստեղծելով ոչ միայն կրթական անգնահատելի մեծ բազա, այլ նաև նպաստելով դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը ու մարզային զարգացմանը։ Ու այսօր նաև «Արմաթի» շնորհիվ է, որ մեր երկրում կա տեխնոլոգիական կրթությամբ լուրջ աշխատուժ։ Վստահ ենք, որ «Մի դրամի ուժի» և «Արմաթի» համագործակցությամբ իրականացվող այս լուսավոր ծրագիրը ևս մի քանի տասնյակ հայ դպրոցականի կյանքում կարևոր փոփոխություններ է բերելու»։ 

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը վստահ է՝ այսօրինակ համագործակցությունները նպաստում են երիտասարդ ճարտարագետների հնարավորությունների ընդլայնմանը, պատանիների մասնագիտական կողմնորոշմանը, խթանում նրանց ներգրավվածությունն ու ոգևորությունը՝ մասնակցելու մրցույթների, փորձելու լուծել իրենց համայնքների խնդիրները․ «Միևնույն ժամանակ՝ հնարավորություն է ստեղծվելու ԴիջիԿոդ 2025-ի արդյունքում ֆինանսաբանկային ոլորտի ներգրավվածությամբ պատանիների շրջանում մեծացնելու նաև ֆինթեք ուղղությամբ նախագծեր ստեղծելու գաղափարը», - հավելեց Սարգիս Կարապետյանը։  

«Մի դրամի ուժի» բարի կամքի դեսպանների բանակն օր օրի ավելանում է, իսկ դա նշանակում է, որ այս տարում մենք է՛լ ավելի շատ երազանքների ենք օգնելու իրականանալ․ ընդամենը Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն մեր երկրի համար կարևոր ծրագրերին։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ