IDBank-ի նոր մասնաճյուղը՝ Արմավիր քաղաքում
IDBank-ն այսուհետ իր հաճախորդներին կընդունի նաև Արմավիր քաղաքում՝ Բանկի նորաբաց մասնաճյուղում։
Առցանց համակարգերի զարգացմանը զուգահեռ՝ IDBank-ը կարևորում է նաև հաճախորդների կյանքում ֆիզիկական ներկայությունը, նույնը գնահատում են նաև հաճախորդները։
«Մենք գիտենք, որ մեր շատ հաճախորդներ սիրում են սպասարկվել հենց մասնաճյուղերում, դրա համար փորձում ենք Հայաստանի ավելի շատ քաղաքներում ապահովել մեր ներկայությունը։ Նոր մասնաճյուղի հասցեն էլ ընտրել ենք՝ հաշվի առնելով Արմավիր քաղաքի մեր հաճախորդների բազմաթիվ հարցումները՝ այստեղ մասնաճյուղ ունենալու վերաբերյալ։ Վստահ եմ՝ այստեղ նույնպես մեր թիմը որակյալ ու բարձրորակ ծառայություններ կմատուցի հաճախորդներին», - ասաց IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։
Վաճառքների կազմակերպման և տարածքային կառավարման վարչության ղեկավար Արթուր Քոչարյանն ասում է, որ Արմավիր մասնաճյուղը հագեցած է հարմարավետ սպասարկման համար անհրաժեշտ բոլոր հնարավորություններով․ «Մեր պրոֆեսիոնալ թիմը պատրաստ է օգնել հաճախորդներին՝ կատարել իրենց բոլոր գործարքները տեղում, բացի դա, մասնաճյուղում առկա է IDBanking 24/7 սպասարկման գոտի՝ հնարավոր դարձնելով անկանխիկ գործարքները արագ և մի քանի հպումով», - ասաց Արթուր Քոչարյանը։
IDBank-ի Արմավիր մասնաճյուղը գործելու է Հանրապետության փ. 14/5 հասցեում։ Այս պահին IDBank-ն ունի արդեն 17 մասնաճյուղ՝ Երևանում, Էջմիածնում, Վանաձորում, Գյումրիում, Աբովյանում, Հրազդանում և Արմավիրում։
IDBank-ից հիշեցնում են, որ բանկային բոլոր գործարքները կարելի է կատարել նաև առցանց՝ IDBanking.am առցանց հարթակով կամ Idram&IDBank հավելվածով․ վերջինս ունի անհպում QR-վճարումներ ընդունող վաճառակետերի ամենամեծ ցանցը Հայաստանում՝ շուրջ 23․000 վաճառակետ, որոնցից 10․000-ում առկա է նաև Rocket Line 0% թվային ապառիկով վճարման հնարավորությունը։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT