ՀՀ–ում 2024թ–ին ծնելիության անկում է գրանցվել, ավելի շատ ամուսնալուծվել են, քան ամուսնացել
Հայաստանում, ըստ քաղաքացիական կացության ակտերի ռեգիստրի, 2024 թվականին ծնվել է 33 648 անձ, ինչը 2942-ով պակաս է 2023թ–ի համեմատ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն, որն ամփոփել է 2024 թվականի հիմնական ժողովրդագրական ցուցանիշները։ Այս մասին գրում է Սպուտնիկ Արմենիան։
Ընդհանուր առմամբ, նախորդ տարի ծնվել է 17 614 տղա (2023-ին 19 220–ն են եղել) և 16 034 աղջիկ (2023թ-ին` 17 370)։ Մեռելածինները եղել են 444-ը, ինչը 21-ով ավել է 2023 թվականի ցուցանիշից։
Վիճակագրության համաձայն` 2023-ի համեմատ նախորդ տարի 1263-ով ավելի շատ մարդ է մահացել` 25 576։ Նրանցից 13 187–ն արական սեռի են (2023 թվականին` 12 572), 12 389 անձ` իգական (2023 թվականին`11 741)։
Ըստ կոմիտեի տվյալների` 2024 թվականին Հայաստանում ավելի քիչ են ամուսնացել, քան 2023–ին։ Ամուսնությունների թիվը 2024 թ–ին պակասել է 1006–ով` կազմելով 15 324։
Ինչ վերաբերում է ամուսնալուծություններին, ապա այս պարագայում թիվն ավելացել է 164-ով` կազմելով 4689։
Ամուսնալուծությունների թվով առաջատար են Երևանը, Կոտայքը, Արարատը և Արմավիրը։ Առաջատարները նույնն են նաև ամուսնությունների պարագայում։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT