Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Արտաշատ քաղաքի մասնաճյուղը
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Արտաշատ քաղաքում գործող մասնաճյուղը։ Բանկն այսուհետ իր հաճախորդներին ընդունելու է երկհարկանի ընդարձակ ու լուսավոր սրահներում՝ համալրված թվային նորագույն տեխնոլոգիաներով։
Ֆասթ Բանկի Արտաշատ մասնաճյուղի կառավարիչ Գոռ Ավետիսյանն ասել է․ «Մեծ ուրախությամբ հայտնում եմ ձեզ Արտաշատ մասնաճյուղի վերաբացման մասին: Մասնաճյուղը համալրել ենք նոր և ժամանակակից տեխնիկայով հաճախորդների սպասարկումն էլ ավելի բարձր որակով ապահովելու համար: Եվս մեկ հասցե, որտեղ կարող եք ստանալ բանկային ամենալայն, մրցունակ ծառայություններ: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մենք շարունակելու ենք աշխատել 24/7 ժամանակացույցով»:
Ֆասթ Բանկում կարևորում են հաճախորդների հարմարավետ և արագ սպասարկումը, հետևաբար ներդրել են էլեկտրոնային կառավարման համակարգ և ավտոմատ ինքնասպասարկման սարքավորումներ, որոնք հնարավորություն են տալիս խնայել ժամանակը և իրականացնել արագ գործարքներ։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդը նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT