Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան
Հասարակություն

Մենամարտիկ Արման Ծառուկյանը դարձել է YoHealth-ի դեսպան

Խառը մարտարվեստի մենամարտիկ, UFC-ի թեթև քաշայինների վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականն զբաղեցնող մարզիկ Արման Ծառուկյանը դարձել է YoHealth հավելվածի դեսպան։ YoHealth-ն առողջ ապրելակերպը խթանող բջջային հավելված է, որը հաշվարկում է օգտատերերի քայլերը և դրամայնացնում դրանք։

Արման Ծառուկյանը, ով իր սպորտային կարիերան նշանավորել է 22 հաղթանակով, առողջ կենսակերպի հետևորդ է․ «Ես միանում եմ YoHealth-ին որպես նրանց բրենդի դեսպան։ Այս համագործակցության մեջ ինձ ամենաշատը դուր է գալիս այն գաղափարը, որ մարդու յուրաքանչյուր քայլը կարող է լինել  նշանակալի։ Բջջային հավելվածը կրկնակի շարժառիթ կարող է հանդիսանալ, որպեսզի մարդիկ ավելի երկար քայլեն, ավելի ակտիվ լինեն։ Դու ընդամենը քայլում ես կամ վազում, հետո փոխանակում այդ քայլերը նվերների, ծառայությունների կամ  թվային ակտիվների հետ։ Ստացվում է, որ վաստակում ես առողջություն, միաժամանակ պարգևատրվում դրա դիմաց», - ասել է նա։

YoHealth բջջային հավելվածը ոչ միայն խթանում է ակտիվ ապրելակերպը, այլև` նպաստում սպորտի և ֆիզիկական ակտիվության մասսայականացմանը։ 

Հավելենք նաև, որ YoHealth հավելվածը նորարարական մարքեթինգ է, որը հնարավորություն է տալիս տնտեսվարողներին բարձրացնել իրենց արտադրանքի ճանաչելիությունը թվային նոր հարթակում։ Ի դեպ, հավելվածի թարմացված տարբերակում նոր գործիքներ են ներկայացված, որոնք ոչ միայն տնտեսվարողների փորձառությունն ավելի հեշտ են դարձնում, այլև նոր հնարավորություններ են ընձեռում․ ընկերությունների սեփականատերերն առցանց տարբերակով կարող են նշանակել հավելվածի մենեջերներ, որոնք կզբաղվեն բիզնեսի օպերացիոն կառավարմամբ՝ ապահովելով արդյունավետ հսկողություն պլատֆորմի ներսում։ Բացի այդ, YoHealth-ում ավելացել է բիզնես-հաշվի գործիքակազմ, որը տնտեսվարողներին հնարավորություն է տալիս ստեղծել և զարգացնել սեփական բրենդները Market բաժնում։ Ի հավելումն սրան, տնտեսվարողները կարող են թողարկել թվային նվերներ և կառավարել դրանք հարթակի շրջանակներում։

Հավելվածը հասանելի է ինչպես App Store-ում, այնպես էլ APK հղումով։