Բացահայտվել է տելեգրամյան նույն էջի միջոցով թմրաշրջանառության երեք դեպք (տեսանյութ)
Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ օտարերկրյա երեք քաղաքացի «Տելեգրամ» հավելվածում գործող էջի միջոցով ձեռք են բերում խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցներ, պահում Գյումրի քաղաքի իրենց բնակության վայրում, ապա` իրացնում։ Հայտնում են ՆԳՆ-ից:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում փետրվարի 7-ին նրանց բնակության վայրում կատարված խուզարկությամբ ննջասենյակում հայտնաբերվել են տարբեր գույների կպչուն ժապավենի յոթ փաթեթ` ընդհանուր 18 գրամ «Ալֆա ՊՎՊ» տեսակի թմրանյութով և ծխախոտի տուփի մեջ լցված մարիխուանա։
Օտարերկրացիներից երկուսը ձերբակալվել են, ձեռնարկվում են միջոցառումներ երրորդին հայտնաբերելու ուղղությամբ։
Փետրվարի 13-ին Կումայրիի համայնքային ոստիկանները Սողոմոն Թեհլերյան փողոցում, այս դեպքում` թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել 20-ամյա մի երիտասարդի, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կանաչավուն զանգված։ Նա հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա տեսակի թմրամիջոց է, որը 14 հազար դրամով ձեռք է բերել նույն էջի միջոցով` անձնական օգտագործման համար։
Հաջորդ օրը, փետրվարի 14-ին, նույն փողոցում և նույն կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 29-ամյա մեկ այլ երիտասարդ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հաշիշ տեսակի թմրանյութ։ Երիտասարդը հայտնել է, որ այն ևս ձեռք է բերել տելեգրամյան նույն էջի միջոցով՝ անձնական օգտագործման համար։
Երեք դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT