IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2025 թվականի երկրորդ տրանշը
2025 թվականի փետրվարի 28-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել AMANLBB2TER1 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր՝ հետևյալ պայմաններով․
- Ընդհանուր ծավալը – 8 մլն․ ԱՄՆ դոլար
- Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը – 4,75 %
- Շրջանառության ժամկետը – 30 ամիս (2 տարի 6 ամիս)
- Արժեկտրոնի վճարում – եռամսյա պարբերականությամբ
- Թողարկման/տեղաբաշխման սկիզբ – 28 փետրվարի 2025
- Տեղաբաշխման ավարտ – 30 ապրիլի 2025
- Մարման ամսաթիվ – 28 օգոստոսի 2027
Պարտատոմսերը տեղաբաշխվելու են 2025թ․-ի փետրվարի 28-ից մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը ներառյալ։ Սա IDBank-ի դոլարային պարտատոմսերի 29-րդ թողարկումն է և 2025թ․-ի երկրորդ տրանշը։
Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ և ունենալու են շուկա ստեղծող (Marketmaker):
Պարտատոմսերի մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի կլինի Idram&IDBank հավելվածում դրանք ձեռք բերելուց անմիջապես հետո․ «Բանկինգ» բաժնի «Պարտատոմսեր» ենթաբաժնում ներկայացված է պարտատոմսերի տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը և պարտատոմսերի մարման օրը։
Պարտատոմսերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը կարող եք տեսնել անցնելով հղումով։
Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 06 նոյեմբերի 2024թ. թիվ 1/420 Ա որոշմամբ հաստատված ծրագրային ազդագրի շրջանակում։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Դավաճանության 8 անսպասելի նշանները
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
Ինչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող
ԶՊՄԿ-ի աջակցությամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններում աշխատում են բարձրակարգ մասնագետներ
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին