Ucom-ի գլխավոր տնօրենը կիսվել է իր փորձով կիբերանվտանգության դասընթացի մասնակիցների հետ
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը խոսել է կիբերանվտանգության կարևորության մասին՝ Armenia Peace Initiative-ի (API) կողմից՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի (UFAR) հետ համատեղ կազմակերպված վերապատրաստման ծրագրի շրջանակում։
Ինտերակտիվ քննարկման ընթացքում պարոն Յիրիկյանը խոսել է կիբերանվտանգության ոլորտում մարտահրավերների, բիզնեսը վտանգող սպառնալիքների և դրանց հնարավոր լուծումների մասին՝ կիսվելով հեռահաղորդակցության և բիզնեսի ոլորտում իր մեծ փորձով:
Անդրադառնալով դասընթացին՝ Ռալֆ Յիրիկյանն ընդգծել է կիբերանվտանգության դերի կարևորությունը թվային անվտանգության և բիզնեսի ամրության տեսակետից այսօրվա աշխարհում.
«21-րդ դարում կիբերանվտանգությունը հասկանալը ընտրության հարց չէ։ Դա պարտադիր պայման է և պատասխանատվության ցուցանիշ: Միայն մեր գիտելիքներն ամրապնդելով մենք կարող ենք դիմակայել թվային աշխարհի մարտահրավերներին և սպառնալիքներին: Ահա թե ինչու եմ ես իսկապես մեծ սիրով մասնակցում այս դասընթացին: Ես ուրախ եմ կիսվել իմ փորձով և պատկերացումներով հեռահաղորդակցության ոլորտում կիբերանվտանգության դերի մասին։ Ուզում եմ ընդգծել, որ Ucom-ը որպես հաճախորդակենտրոն ընկերություն՝ մեծ կարևորություն է տալիս կիբերանվտանգությանը՝ հուսալի ծառայություններ մատուցելու նպատակով»,- նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Կիբերանվտանգությունը մշտական փոփոխություններ է ենթադրում, քանի որ հարձակման վեկտորներն անընդհատ փոփոխվում են։ Կիբերանվտանգության այս դասընթացի նպատակն է բարելավել առանցքային ընկերություններում, բանկերում, պետական հաստատություններում և որոշ զգայուն պետական մարմիններում աշխատող մասնագետների կարողությունները, որպեսզի նրանք աստիճանաբար ձեռք բերեն անհրաժեշտ հմտությունները՝ դիմակայելու կիբեր սպառնալիքներին, որոնց պարբերաբար ենթարկվում են:
Դասընթացի շրջանակում մասնակիցները կաշխատեն սիմուլյացված միջավայրերում՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ և գործիքներ, ինչպիսիք են Debian-ը և Kali Linux-ը: Դասընթացավարներն են Սեբաստիան Բարգուիրջյանը, որը միջազգայնորեն հավաստագրված համակարգչային գիտության փորձագետ է և մասնագիտացած է կիբերանվտանգության ոլորտում, և Նիկոլյա Ռենարը, որը VMware vExpert & Microsoft Certified փորձագետ և մարզիչ է: Նրանց աշխատանքի մեթոդաբանությունը ներառում է կոնկրետ օրինակներ և գործնական վարժություններ, այդպիսով ուսուցումը դարձնելով ընդգրկուն և արդյունավետ:
Սեմինարը նշանակալից քայլ է կիբերանվտանգության խթանմանն ուղղված Ucom-ի ջանքերի շրջանակում՝ մասնակիցներին տրամադրելու թվային ենթակառուցվածքները պաշտպանելու նորագույն գիտելիքներով, գործիքներով և լավագույն փորձով:
Նշենք, որ 2023 թվականին Ucom-ը ստացել է ISO/IEC 27001 վկայականը, որը՝ հաստատում է տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի չափանիշները։
Հայաստանի խաղաղության նախաձեռնություն
** Armenia Peace Initiative-ը (API) բարեգործական հիմնադրամ է, որը նպատակն է Հարավային Կովկասում խաղաղության խթանումը և անվտանգության ամրապնդմանը` տարածաշրջանի ժողովուրդների միջև բացության և երկխոսության ոգով: Լինելով ոչ քաղաքական և անկուսակցական կազմակերպություն՝ API-ն կոնկրետ գործողություններ է ձեռնարկում Հայաստանում մարդկային անվտանգության ամրապնդման համար: 2020 թվականին հիմնադրումից ի վեր API-ն իր փորձն ու ռեսուրսներն է ներդնում անվտանգության երեք ուղղություններով՝ տեղեկատվական և գիտելիքի անվտանգություն Հարավային Կովկասում, արդյունավետ հանրային դիվանագիտության հիմք; թվային անվտանգություն Հայաստանում; և հայ ժողովրդի քաղաքացիական անվտանգություն։ API-ն սերտորեն համագործակցում է Ֆրանսիայի և Հայաստանի պետական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության գործընկերների հետ:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT