Fastex-ը մասնակցել է SiGMA Eurasia 2025-ին իր Web3 լուծումներով
Ս.թ. փետրվարի 23-25-ը Fastex-ը մասնակցել է SiGMA Eurasia-ին՝ 31D տաղավարում ներկայացնելով իր Web3 պրոդուկտները և ծառայությունները։ Ընկերության B2C պորտֆոլիոն ներառում է Fastex Exchange, Fastex Pay, Fastex Wallet, Fastex Card, YoCerebrum պրոդուկտները, ftNFT մարքեթփլեյսը և ֆիզիկական տարածքները։
Միջոցառմանը Fastex էկոհամակարգը ներկայացրել է B2B լուծումների փաթեթ՝ BaaS (Blockchain as a Service) «բլոկչեյնը որպես ծառայություն» լուծումը, սեփական կրիպտոակտիվի զարգացման հեռանկարները և white label կրիպտո փոխանակման հարթակի առանձնահատկությունները։ Վերջինս ընկերություններին թույլ է տալիս ստեղծել և կառավարել սեփական փոխանակման հարթակներ և ինտեգրել տարբեր կրիպտոակտիվներ։
Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը փետրվարի 24-ին մասնակցել է «Տեսլականից իրավական կարգավորումներ․ ինչպես են ԱՄԷ-ը ձևավորում Web3-ի ապագան» թեմայով քննարկմանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել թվային տնտեսության վրա օրենսդրական կարգավորումների ներգործությանը և կայուն աճի ապահովմանը։
Հիշեցնենք, որ Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։ Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT