Ոչ ոք չի պատկերացնում, թե «Ոսկեպարի անկլավը» հանձնելուց հետո ինչ վիճակում է հայտնվելու մեր երկիրը
Տավուշում շունչները պահած սպասում են սահմանազատման գործընթացին, որն այս անգամ, ըստ մարզում տարածվող լուրերի, կիրականացվի Դեբեդավան-Ոսկեպար համայնքների տարածքում։
«Զրույցներ են պտտվում, որ եղանակները տաքանալուն պես կշարունակվի սահմանազատման-սահմանագծման գործընթացը։ Մեզ համար ամենացավոտը Ոսկեպարի հատվածն է, քանի որ թշնամուն պետք է հանձնվի Ոսկեպարի անկլավը՝ վերին Ոսկեպարը, որը սահմանակցում է Լոռու մարզին։ Անկլավը հանձնելուց հետո ոչ ոք չի պատկերացնում, թե ինչ վիճակում է հայտնվելու մեր երկիրը, քանի որ Ադրբեջանի վերահսկողության տակ կանցնի և՛ երկաթգիծը, և՛ գազամուղը։ Հայաստանը կկորցնի հարևան Վրաստանի հետ սահմանային ռազմավարական նշանակության ամենակարևոր կտորը»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի բնակիչը։
Նա նաև տեղեկացրեց, որ այդ հատվածներում արդեն իսկ ավարտվել են ականազերծման աշխատանքները, սակայն, զորքի տեղաշարժ չկա։
«Շրջանառության մեջ կա նաև Լոռու մարզի Ջիլիզա գյուղը։ Խորհրդային միության փլուզումից հետո այդ գյուղը գտնվում էր չեզոք վիճակում։ 2000-ականներին այն բաժանվել է 2 մասի՝ վրացական Ջիլիզի և հայկական Ջիլիզայի։ Երկու կողմում էլ հայեր են ապրում, էս պահին կտրված են իրարից։ Խոսակցություններ են գնում, որ սահմանազատման գործընթացից հետո, Փաշինյանի ասած «երկրի կադաստրի թուղթը» ստանալու համար պետք է Վրաստանին հանձնվի նաև հայկական Ջիլիզան»,- հավելեց նա։
Հիշեցնենք, օրերս ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ սահմանազատումը շարունակվելու է Տավուշից՝ հյուսիսային անկյունից. դա ընդհանուր կոնսենսուսային որոշում է: Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա դրանք դեռ հստակ չեն՝ հարցեր կան քննարկելու հանձնաժողովների ֆորմատով:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT