Ինքնակամ է թռել պատուհանից, ոչ ոք նրան չի հրել. տնօրենը մանրամասներ է պատմում Ջրվեժի դպրոցում տեղի ունեցած դեպքից
Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ջրվեժի դպրոցում աշակերտի 3-րդ հարկի պատուհանից ընկնելու դեպքի մասին:
Դպրոցի տնօրեն Լիլիթ Վարդանյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել 7-րդ դասարանի աշխարհագրության դասի ժամանակ: Ուսուցիչը երեք տղաների ասել է, որ փակեն պատուհանները, քանի որ դրսում շինարարություն է եւ փոշին լցվում է դասասենյակ: Երեք տղաներ, ըստ տնօրենի մոտեցել են պատուհաններին, այդ ընթացքում նրանցից մեկը բարձրացել է պատուհանագոգի վրա: Ուսուցիչն ասել է՝ այդպիսի կատակներ չեն անում, իջիր ցած, սակայն տղան հետ է նայել ու թռել է ցած:
«Ինքնակամ է թռել, ոչ ոք նրան չի հրել: Դպրոցի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է ընկնում ոտքերի վրա»,-ասաց տնօրենը՝ հավելելով, որ դպրոցում այդ աշակերտը որեւէ խնդիր չի ունեցել:
Տնօրենը ենթադրում է, որ ընտանիքում են խնդիրներ եղել, նաեւ ենթադրում է որ կախվածություն է ունեցել համակարգչային խաղերից:
Նա հավելեց, որ այժմ աշակերտը հիվանդանոցում է, ոտքն է կոտրված երկու տեղից, ճակատային հատվածում պատռվածք ունի: Այս պահին կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT