Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան
Հասարակություն

ԶՊՄԿ-ն երկու հանրային քննարկում է նախաձեռնել Կապան քաղաքում

ԶՊՄԿ-ն երկու հանրային քննարկում է նախաձեռնել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի պոչատարի N 1, 2 և 4 դյուկերային անցումներում նոր խողովակաշարերի կառուցման և «Շրջանառու ջրամատակարարման համակարգի վերակառուցում» նախագծային փաստաթղթերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունների վերաբերյալ։ Հանարային քննարկումներ տեղի կունենան 2025թ․ մարտի 18-ին։ Քննարկումները կմեկնարկեն ժամը 11:00-ից։

«Շրջանառու ջրամատակարարման համակարգի վերակառուցում» նախագծի համաձայն նախատեսվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենայի կոմբինատ» ՓԲ ընկերության  (ԶՊՄԿ կամ Ընկերություն) արտադրական տարածքում կազմակերպել տեղային շրջանառու ջրի համակարգ: Ըստ նախաձեռնողների այդ համակարգը թույլ կտա՝ կրճատել թարմ տեխնիկական ջրի ծախսը, նվազացնել արտադրական կեղտաջրերի արտահոսքը բաց ջրավազան, նվազացնել արտադրական կեղտաջրերի հետ բաց ջրավազաններ թափվող հնարավոր աղտոտող նյութերի քանակը, կնվազի բեռնատվությունը «Արծվանիկ» պոչամբարի վրա և շրջակա միջավայրին հասցվող սոցիալ-տնտեսական վնասը, բացահանքի ջրերը կուղղվեն նոր տեղամասի խտացուցիչ և պարզվածքի հետ համատեղ  հարստացուցիչ ֆաբրիկայի շրջանառու համակարգի ջրի ռեզերվուարներ, կբացառվի բացահանքի ջրերի արտահոսքը բաց ջրային ռեսուրսներ։ Խտացուցիչը տեղադրվելու է ընկերության արտադրական տարածքում և չի նախատեսվում նոր հողատարածքների խախտում։ Պոչերի համար խտացուցիչը նախատեսվում է տեղադրել նախկինում տեղադրված արագ խտացման խտացուցիչների հարթակում, որոնց աշխատանքը ըստ նախաձեռնողների արդյունավետ չէր, այդ պատճառով էլ 1990-ականներին դրանք ապամոնտաժվել են։ Նապագծի հեղինակները համոզված են, որ սա այլընտրանքային տարբերակ է եթե այն չիրագործվի, ապա արտադրական կեղտաջրերի արտահոսքի ծավալը բաց ջրավազաններ, աղտոտող նյութերի քանակը, Ողջի և Գեղի գետերից վերցվող ջրերի քանակը, շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը անփոփոխ կմնան, ինչպես նաև չեն օգտագործվի բացահանքի մակերևութային ջրերը։

Սույն նախագծով նախատեսվում է պոչանքի 50%-ը խտացնել ընկերության արտադրական տարածքում վերակառուցվող նոր խտացման տեղամասում, իսկ պոչերի մնացած մասը, գոյություն ունեցող պոչատարով մղել պոչամբար։ Այստեղ է նախատեսվում ուղղել նաև բացահանքի ջրերը, որոնք պարզեցումից հետո մուտք են գործելու ջրի շրջանառու համակարգ։