Մեր հաղթանակները, տոները ոչ ոք մեզնից չի կարող խլել. պատվերով բերած ընկճախտը պիտի թոթափենք. Չալաբյան
Տվյալ դեպքում այդ քաղաքական դիակի մասին եկեք չխոսենք, այլ շնորհավորենք մեր ամբողջ ժողովրդին և առաջին հերթին մեր հաղթանակները կերտած նվիրյալներին, այսօրվա եռատոնի հետ կապված, մեր հաղթանակները մեզանից ոչ մեկ չի կարող խլել։ Այս մասին այսօր՝ մայիսի 9–ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման հիմնադիրներից Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով նրան, որ երկրի ղեկավարը և մյուսները այսօր որեւէ տեղ չեն ասել այն մասին, որ այսօր նաեւ Շուշիի ազատագրման օրն է։
«Եռատոնը պայմանավորված է և 80 տարի առաջ Խորհրդային Միության կազմում հայ ժողովրդի տարած հաղթանակի հետ, 33 տարի առաջ Շուշիի ազատագրմամբ և նաև Արցախի պաշտպանության բանակի կազմավորմամբ, որը ևս կարևոր տոն էր։ Այդ տոները մերն են, մեր հիշողության, մեր ինքնության մեջ դաջված են, և մենք շարունակելու ենք ապրել այդ տոների, այդ հաղթանակների գիտակցությամբ և գնալու ենք դեպի մեր նոր հաղթանակները։
Մեր ժողովուրդը պետք է թոթափի այն ընկճախտը, որ իրեն բերել են այսօրվա իշխանավորները և նրանց տերերը։ Աայդ պատվերով բերած ընկճախտը մենք պետք է թոթափենք, մենք այն ազգն ենք, որ ընդունակ է համախմբվելու, մոբիլիզացվելու, կազմակերպվելու, տքնելու, աշխատելու և հաղթելու և պետք է ապրենք նոր հաղթանակների գիտակցությամբ։
Ես համոզված եմ, որ եռատոն կդառնա քառատոն, մենք կբացենք նոր հաղթանակների էջը»,–ասաց նա։




















Երևանում բшխվել են «Mercedes»-ն ու «Range Rover»-ը. կան վիրավnրներ
Դավաճանության 8 անսպասելի նշանները
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
ԶՊՄԿ-ի աջակցությամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններում աշխատում են բարձրակարգ մասնագետներ
Շնորհավորո՛ւմ ենք Սամվել Կարապետյանին՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ ընտրվելու կապակցությամ...
Սկսել են վճարել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը
Իշխանությունը վայելում է Թուրքիայի և Ադրբեջանի աջակցությունը՝ ամենաբարձր մակարդակով․ Աննա Կոստանյան
Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հերքում են FT-ի հրապարակումը ընտրություններին պատրաստվելու մասին