Դարձե՛ք մեր 11-րդ նահանգը. կանադացի դերասանը հեգնել է Թրամփին
Կանադացի դերասան Ուիլյամ Շաթները, որը հայտնի է «Աստղային ճանապարհ» սերիալում կապիտան Քըրքի դերով, հեգնանքով է պատասխանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կանադան ԱՄՆ 51-րդ նահանգը դարձնելու առաջարկին։
Fox News-ին տված հարցազրույցում 94-ամյա Շաթները, որն ունի և՛ Կանադայի, և՛ ԱՄՆ քաղաքացիություն, հակադարձել է.«Եկեք առաջարկենք Միացյալ Նահանգներին դառնալ մեր 11-րդ նահանգը, պատկերացրեք ուրախությունը: Այստեղի մարդիկ ընկերասեր են։ Նրանք ասում են ձեզ՝ եկե՛ք: Մեզ մոտ ավելի մաքուր է, մենք շատ էներգիա ունենք, և կան լավ մարդիկ, որոնք ցանկանում են աշխատել ձեզ հետ»:
Նրա մեկնաբանությունը հնչել է ի պատասխան Կանադայի՝ Միացյալ Նահանգներին հնարավոր միանալու մասին Թրամփի կրկնվող հայտարարություններին:
Այնուամենայնիվ, ոչ բոլորն են գնահատել դերասանի հեգնական տոնը: Շաթները խոստովանել է, որ իր հարցազրույցից հետո բազմաթիվ բացասական մեկնաբանություններ է ստացել։
«Եթե դուք վրդովված էիք ԱՄՆ-ի՝ կանադական նահանգ դառնալու մասին իմ մեկնաբանություններից, պատկերացրեք, թե ինչ են կանադացիները զգում, երբ հարևան պետության ղեկավարը հակառակն է առաջարկում»,- հավելել է դերասանը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT