Թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդը ձերբակալվել է (տեսանյութ)
Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի բնակիչ մի տղամարդ մեքենայով շրջում է տարածքում և թմրանյութով փաթեթներ տեղադրում: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Տեղեկությունն իրացվեց մայիսի 18-ին: Ժամը 14.15-ին 36-ամյա տղամարդը Ազատան գյուղի վարչական տարածքում գործող մի ռեստորանի մոտ ձերբակալվեց և իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվեց բաժին:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց կպչուն ժապավենով 12 փաթեթ` լցված ընդհանուր մոտ 42 գրամ դեղնականաչավուն զանգվածով: Հայտնաբերվածի վերաբերյալ տղամարդը հայտնեց, որ «տելեգրամ» ալիքի միջոցով մարիխուանայով 20 փաթեթ է վերցրել Երևանում, որոնցից ութն արդեն տեղադրել է հիշյալ ռեստորանի մոտակայքում:
Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված գործողություններով վերցվեց արդեն տեղադրված ութ փաթեթ, իսկ մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց թղթե փաթեթով մարիխուանայի նմանվող զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ:
Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT