Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան
Քաղաքականություն

Ալիևը ստացավ միջազգային դրական իմիջի հերթական դիվիդենտը, մինչդեռ Հայաստանը մնաց ձեռնունայն․ սա դիվանագիտություն չէ, այլ վտանգավոր պարտվողականություն․ Սուրենյանց

ՀՀ ԱԱԾ տնօրենի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 19-21-ը մասնակցել է Բաքվում կայացած «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»։ Այս մասին գրել է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

«Օրեր շարունակ չէի ցանկանում անդրադառնալ թեմային՝ չվնասելու կանխավարկածով․ հույս կար, որ այցը գոնե կնպաստի մեր ռազմագերիներից մի քանիսի ազատմանը։ Սակայն այցը, դատելով ժամանակացույցից, ըստ ամենայնի՝ ավարտվել է, իսկ դրական լուրեր չկան։ Ալիևը ստացավ միջազգային դրական իմիջի հերթական դիվիդենտը, մինչդեռ Հայաստանը մնաց ձեռնունայն։ Սա դիվանագիտություն չէ, այլ վտանգավոր պարտվողականություն։

Հայաստանյան որևէ պաշտոնյայի Բաքու կատարած այց կարող է արդարացված համարվել միայն այն դեպքում, եթե նա Երևան վերադառնա մեր ռազմագերիների հետ միասին։ Հակառակ դեպքում նման այցերը ոչ թե պաշտպանում են Հայաստանի պետական շահերը, այլ ընդհակառակը՝ ամրապնդում են Ադրբեջանի դիրքերը։ Հայաստանի իշխանության առաջին պարտականությունը գերիների վերադարձն է, ոչ թե Ալիևի միջազգային փիառը»,-գրել է նա։