Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան
Քաղաքականություն

Փաշինյանի «բալանսավորումը» բալանսից գցելու է Հայաստանը

Նիկոլ Փաշինյանի «հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունը» սպառնում է նոր աղետներ բերել Հայաստանի Հանրապետությանը։ Մինչ Փաշինյանը մի կողմից հայտարարում է Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու, կուսակցության համաժողովում էլ հռչակագրով ամրագրում ԵՄ-ին ՀՀ անդամագրվելուն ուղղված ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը, մյուս կողմից՝ կրկին խոսում Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու մասին։

Փաշինյանը երեկ հայտարարել է, թե Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում տեղի ունեցող տրանսֆորմացիան շատ օգտակար ու կառուցողական է, դրանում դրականն անգամ ավելի էական է, քան բացասականը։ Ըստ Փաշինյանի՝ կան գործընկերներ, որոնք կարծում են, որ ՌԴ–ն Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում։ Հիմնավորումները հետևյալն են՝ ռուսական մի շարք հեռուստաալիքներ կամ առանձին խոսնակներ, բանախոսներ այդպիսի տրամաբանություն են զարգացնում։ Սակայն Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն այդ տրամաբանությամբ չի դիտարկում ՀՀ–ՌԴ հարաբերությունները։

«Եվ ես շատ բարձր եմ գնահատում դա: Եվ ես ասում եմ դա մեր բոլոր քննարկումներում, այդ թվում՝ միջազգային գործընկերներին: ՌԴ նախագահի հետ երկխոսությունը, որ մենք ունենք, շատ բարձր եմ գնահատում, շատ կարևոր է: Այդ գնահատանքի տրամաբանությամբ էլ մենք կշարունակենք առաջնորդվել: Եվ ես կարծում եմ, որ իսկապես տրանսֆորմացիան, որը տեղի է ունենում, շատ օգտակար ու կառուցողական է, որովհետև մենք քննարկում ենք բաց, ազնիվ, գործընկերային մթնոլորտում: Իմ կարծիքով՝ բազմաթիվ խնդիրների, որոնք, թվում էր, որ կարող են բարդություններ առաջացնել, մենք գտել ենք, գտնում ենք ու կգտնենք լուծումներ»,–ասել է Փաշինյանը։

Թերևս, նրա հայտարարությունն էր պատճառը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Անկախության օրվան նվիրված իր ուղերձում ուղղակի զգուշացում է արել Փաշինյանին։ «Մենք ակնկալում ենք բացահայտել Հայաստանը որպես «Խաղաղության խաչմերուկ» ներկայացնելու Ձեր գեղեցիկ տեսլականի, ինչպես նաև Հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու (TRIPP) ամբողջ ներուժը․ դրանք երկուսն էլ կխորհրդանշեն մեր փոխադարձ հանձնառությունը և կստեղծեն իրական տնտեսական առավելություններ»,-նշել է Թրամփը՝ ըստ էության զգուշացնելով, որ հանկարծ տրանսպորտային հաղորդակցությունների հարցում խաղեր չտա ոչ ՌԴ-ի, ոչ այլ երկրի հետ։

Անի Ղուկասյան