Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան
Քաղաքականություն

Միջազգային դատարանի որոշման անտեսումը՝ պետական հանցագործություն

Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշումը չկատարելը ոչ միայն իրավական խախտում է, այլ նաև սպառնալիք՝ պետական պաշտոնյաների համար։ Հայաստանի կառավարությունը շարունակում է անտեսել միջազգային պարտավորությունները, ինչի հետևանքով արդեն իսկ կարող են առաջանալ քրեական գործեր՝ առնչվող պաշտոնատար անձանց նկատմամբ։ Միջազգային իրավական փաստաթղթերը և վարչապետի գրասենյակի եզրակացությունները հստակ ցույց են տալիս, որ իբր ՀԾԿՀ-ի կողմից, իրականում Փաշինյանի բիրտ միջամտությամբ իրականացվող ժամանակավոր կառավարումը անօրինական է, սակայն դա չի խանգարում իշխանություններին պահպանել այն, ի հեճուկս օրենքի և ողջամտության։

Ավելին, այս անօրինական կառավարման շրջանակում հանրությանը մատուցվում են բացահայտ ապատեղեկատվություններ։ Ներկայիս ղեկավարությունը հայտարարում է միլիարդների խնայողությունների մասին, մինչդեռ իրականում խոսքը գնում է կապալառուներին չվճարելու մասին։ Սխալ ներկայացված թվերը միայն ծածկում են իրականությունը, որտեղ պետական կառույցները չեն կատարում իրենց պարտավորությունները, իսկ հետևանքները դրվում են հասարակության և տնտեսության ուսերին։

Այս ֆոնին աչքի է ընկնում Սամվել Կարապետյանի քայլը․ նա ամեն ամիս սեփական միջոցներից հատկացնում է շուրջ 150 միլիոն դրամ՝ ապահովելու համար աշխատակիցների աշխատավարձերը։ Սա հստակ հակադրություն է իշխանությունների վարքագծին՝ ցույց տալով, որ երբ պետական կառույցները խախտում են օրենքը և հրաժարվում իրական պատասխանատվությունից, գործարարներն են ստիպված իրենց միջոցներով պահպանել աշխատատեղերն ու սոցիալական կայունությունը։

Ստեղծված իրավիճակը ոչ միայն պետական կառավարման ճգնաժամի վկայություն է, այլև խորը հարված Հայաստանի միջազգային հեղինակությանը։ Երբ միջազգային դատարանի վճիռները դառնում են անտեսված թղթի կտոր, երկիրը կորցնում է վստահություն ոչ միայն ներդրողների, այլև գործընկեր պետությունների աչքում։