Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան
Քաղաքականություն

Էրդողանն ու Ալիևը կայցելե՞ն Երևան

2026 թվականի գարնանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կժամանեն Երևան։ Այս մասին հայտարարել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։ «Հաջորդ տարեսկզբին Երևանում տեղի է ունենալու Եվրոպական համայնքի գագաթնաժողովը։ Ունեցածս տեղեկություններով՝ թե՛ Ալիևն է գալու Երևան և թե՛ Էրդողանը։ Գիտեմ, որ դիվանագիտական ջանքեր են գործադրվում նաև Թրամփին Երևան բերելու համար», – ասել է նա։

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների այցը, ըստ էության, ցուցադրական է լինելու։ Հարևան թշնամական պետությունների ղեկավարները, իհարկե, խնդիր չունեն հենց Երևանում ցույց տալու, թե ով է իրավիճակի տերը։ Փաշինյանն էլ, անխոս, առանձնահատուկ շքեղությամբ է դիմավորելու Էրդողանին ու Ալիևին, մի քանի տակ ծալվելու նրանց առջև, հավատարմության երդումներ տալու։ Հատկապես որ ենթադրյալ այցը տեղի է ունենալու խորհրդարանական ընտրություններից առաջ, և Էրդողան-Ալիև զույգին, ինչպես և արևմտյան երկրների ղեկավարներին ընդունելով, Փաշինյանը նպատակ ունի բարձրացնել իր վարկանիշը, նաև Արևմուտքից աջակցություն ստանալու։

Երկակի ստանդարտներով առաջնորդվող Արևմուտքը ընտրություններում աչք է փակելու տարատեսակ խախտումների, բռնաճնշումների, ապօրինությունների վրա, քանի դեռ Փաշինյանը անմռունչ ծառայում է նրանց, Հայաստանն էլ հեռացնում Ռուսաստանից։

Արուսիկ Սարգսյան