Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան
Քաղաքականություն

Փաշինյանը ցուցմունք է տալիս Հայաստանի դեմ

Գործող իշխանությունները սիրում են նախկին նախագահների հասցեին հնարավոր ու անհնար բոլոր մեղադրանքները հնչեցնել, ընդհուպ պնդել, թե վերջիններս ցուցմունքներ են տալիս Հայաստանի դեմ։ Բայց որևէ քպական այդպես էլ ողջամիտ բացատրություն չի տալու Փաշինյանի վերջին զազրելի արարքին։ «ՏՊԼ-ին ո՞վ և ինչ իրավական ակտով էր թույլ տվել Ալմա Աթայի հռչակագրի ընդունումից և վավերացումից հետո ՀՀ 18 տարեկան զինվորներին տեղակայել ՀՀ միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս»։ Այս հարցադրման հեղինակը ոչ թե Ալիևն է, այլ Հայաստանի վարչապետի պաշտոնը, ոչ բարով, զբաղեցնող անձը։

Փաստացի, Նիկոլ Փաշինյանը նախկին նախագահներին մեղադրում է այլ երկրի տարածք օկուպացնելու, ագրեսիայի մեջ՝ հողին հավասարեցնելով Հայաստանի հաղթանակները, հայտարարելով, թե առանց որևէ իրավական հիմքի ՀՀ զինվորներին տեղակայել են ՀՀ միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս։ Փաշինյանն, իհարկե, միտումնավոր մոռանում է, որ իր իշխանության գալուց հետո սեփական որդին էլ երկու տարի ծառայել է իր բնորոշմամբ «ՀՀ սահմաններից դուրս»։ Եվ այդ կերպ, մի «օկուպանտ» էլ ինքն է։

Հայաստանին նման մեղադրանքներ մեկ էլ Ադրբեջանն է հասցեագրում, և այս կերպ Փաշինյանը, փաստացի, ցուցմունք է տալիս Հայաստանի դեմ, իսկ Ադրբեջանին էլ՝ խաղաթուղթ, որ Երևանին մեղադրի տասնամյակներ շարունակ իր տարածք օկուպացնելու մեջ։ Բնական է, որ Բաքուն անմիջապես օգտագործելու է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի «խոստովանությունը»՝ հետագայում մեր երկրի դեմ փոխհատուցման, ռեպարացիաների հայցեր ներկայացնելու համար։ Ի՞նչ է սա, եթե ոչ պարզ մի դավաճանություն։

Փաշինյանը նաև ինքնամոռաց դիմում է նախկին նախագահներին՝ պահանջելով գալ բանավեճի իր հետ։ Չունենալով որևէ արգելակ՝ նա պետական գաղտնիքներ է բացահայտելու, կրկին վնասելու է Հայաստանի Հանրապետությանը։ Թերևս լավագույն պատասխանը այդ անձին տվել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը՝ Մարկ Տվենի խոսքերով․ «Երբեք մի′ վիճեք հիմարների հետ, նրանք կիջեցնեն ձեզ իրենց մակարդակին, որտեղ դուք հաղթելու շանս ընդհանրապես չունեք»։

Մանե Ոսկանյան