Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանին ծանր խոսակցություն է սպասվում Մոսկվայում

Նիկոլ Փաշինյանին այսօր բավական «ծանր» խոսակցություն է սպասվում Մոսկվայում։ Վարչապետի աշխատակազմը հայտնել է, որ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Սեպտեմբերի 25-ին վարչապետը Մոսկվայում կմասնակցի «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին։ Երեկ էլ Կրեմլի մամուլի ծառայությունը հաստատել է տարածված տեղեկությունը, որ Փաշինյանը գտնվելու է Մոսկվայում։ Նշվել է նաև, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միջոցառմանը կմասնակցեն նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և այլ պաշտոնատար անձինք։

Խոսակցությունը, որը սպասվում է Փաշինյանին, վերաբերելու է ոչ միայն նրա արտաքին քաղաքականության նոր կուրսին, այլ նաև Հայաստանում ատոմային նոր ռեակտոր կառուցելու հնարավորություններին։ Նշենք, որ տևական ժամանակ Հայաստանը մտմտում է, թե որ պետության հետ պայմանավորվի նոր ատոմային ռեակտոր կառուցելու շուրջ։ Թեպետ ռուսական կողմը բավականին գայթակղիչ առաջարկներ է արել, բայց և այնպես Հայաստանը՝ Արևմուտքի ազդեցության տակ գտնվելով, մտածում է շարժական մոդուլային ատոմակայան գնել Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից կամ Հարավային Կորեայից։ Ատոմակայանը, բացի էներգետիկ անվտանգության կարևորագույն աղբյուր լինելուց, առաջին հերթին հենց քաղաքական գործոն է, ուստի Փաշինյանի որոշումից է կախված, թե դեպի ուր է գնալու Հայաստանը։ Եթե Հայաստանի իշխանությունները հայտարարեն, որ նոր ատոմային ռեակտորը գնելու են արևմտյան երկրներից, Ռուսաստանի հետ առանց այն էլ վատ հարաբերությունները շատ ավելի կվատանան։

Երեկ Փաշինյանը մեծ խորհրդակցություն է գումարել՝ քննարկելով հենց ատոմակայանի հարցը, նախքան Մոսկվա մեկնելը։ Թե ինչ որոշում է կայացնելու կամ ինչ «կռուտիտներ» է անելու նա Մոսկվայում՝ դեռևս հայտնի չէ։ Ցանկացած պարագայում, ինչ որոշում էլ կայացնի Հայաստանի իշխանությունը, խնդիրներն անպակաս են լինելու։ Չնայած Փաշինյանի իշխանությունը հայտարարում է արտաքին քաղաքականության բալանսավորման մասին, այնուամենայնիվ ստիպված է լինելու ընտրել որևէ ճամբար, և Ռուսաստանին ընտրելու դեպքում լրջագույն խնդիրների է բախվելու հենց Արևմուտքի և Միացյալ Նահանգների հետ։

Էմմա Սուքիասյան