Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան
Քաղաքականություն

Արսեն Թորոսյանն ազատվում է նախարարության կադրերից

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Ռուբեն Սարգսյանին ազատելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։ Կառավարության տարածած տեղեկատվության մեջ չի նշվում որևէ պատճառ, թե ինչու է Ռուբեն Սարգսյանն ազատվել փոխնախարարի պաշտոնից։ Հայտնի չէ՝ իր դիմումի համաձայն է ազատվե՞լ, թե՞ հենց Փաշինյանի ցանկությամբ։

Ավելի վաղ 1or.am-ը հայտնել էր, որ նախարարի պաշտոնում Արսեն Թորոսյանի նշանակումը լուրջ խմորումներ է առաջացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում։ Շատերը վստահ են, որ Թորոսյանը հատկապես բարձրաստիճան պաշտոնյաներից ազատվելու է՝ նրանց փոխարեն իր մտերիմներին և ընկերներին նշանակելով։ Առանց այն էլ նույնիսկ ՔՊ-ի նշանակած փոխնախարարները մեծ խանդավառությամբ չեն ընդունել Արսեն Թորոսյանի նշանակումը նախարարի պաշտոնում։

Ռուբեն Սարգսյանն առաջին ծիծեռնակն էր, որ հրաժեշտ տվեց իր պաշտոնին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, հրաժարական տալու ցանկություն ունեն նաև փոխնախարարներ Աննա Ժամակոչյանն ու Դավիթ Խաչատրյանը։ Միակ փոխնախարարը, որ համաձայն է աշխատել Արսեն Թորոսյանի հետ և առանձնապես խնդիրներ չունի այդ առումով, Տաթևիկ Ստեփանյանն է։

Ինքը Թորոսյանը գալով նախարարություն, զգուշացրել է, որ վերից վար «փրթելու» է, կադրային զտումներ է իրականացնելու։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը եզակի կառույցներից էր գործադիրում, որտեղ բազմաթիվ ընդդիմադիրներ են աշխատում թե՛ վարչության պետերի, թե՛ բաժնի պետերի, ինչպես նաև առաջատար ու կրտսեր մասնագետների պաշտոններում, և այդ մարդիկ երբեք չեն քաշվել իրենց քաղաքական նախընտրությունները ցուցադրել։

Առողջապահության նախարարությունը ժամանակին քանդած Արսեն Թորոսյանն էլ այժմ ինքնամոռաց տրվելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քանդելու գործին։

Սոնա Մարգարյան