Իրանը դժգոհություններն այլևս չի թաքցնում
Իրանն արդեն բացահայտ է հայտարարում «Թրամփի ուղու» և Վաշինգտոնում ստորագրված պայմանավորվածությունների վերաբերյալ իր դժգոհությունները։ Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին հռչակագրի ստորագրումից հետո Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, թե փարատել են Իրանի իշխանությունների մտահոգությունները։ Նույնիսկ փոխարտգործնախարարի էին ուղարկել Իրան, ինչպես նաև ընդունել Իրանի նախագահին Երևանում։
Թեպետ այն ժամանակ Իրանի դժգոհություններն այնքան բացահայտ չէին, բայց նախօրեին Հայաստանից հեռացող Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, ով նախկինում այլ բան էր հայտարարում, պարզապես հայտարարել է, թե այժմ Թեհրանի համար կան դեռ անհասկանալի պահեր։ «Խոսքն այն մասին է, թե ինչ լիազորություններ է ունենալու հայ-ամերիկյան համատեղ կոնսորցիումը։ Անհասկանալի են ճանապարհի օպերատորի կողմից իրականացվող գործողությունները, մանրամասները հստակ չեն։ Խոսքն այն քննարկումների մասին է, որի արդյունքում պետք է համատեղ ընկերություն ստեղծվի, որը միևնույն ժամանակ ներգրավելու է ներդրումներ։ Այս մասին որևէ մանրամասն հստակ չէ»,- ասել է Սոբհանին մամուլի ասուլիսում։
Պնդելով, որ Իրանը ունի կարմիր գծեր այս առնչությամբ, հայտարարել է, որ պետք է պահպանվի փոխադարձության սկզբունքը, եթե, օրինակ, Նախիջևանը Հայաստանի տարածքով կարող է կապ հաստատել Ադրբեջանի հետ, ապա փոխադարձաբար Երևանը Երասխի և Ջուլֆայի միջոցով պետք է կարողանա կապ հաստատել Իրանի հետ։
Թերևս, առաջին անգամն է, որ Իրանն այսպես բացահայտ հայտարարում է, որ անհասկանալի պահեր կան կապված «Թրամփի ուղու» հետ, և սա պետք է լրջորեն մտահոգի Հայաստանի իշխանություններին, թեպետ իշխանությունները ամենևին էլ հակված չեն այս հարցում կատարել Իրանի պահանջները, հայտարարում են, որ Հայաստանն ունի իր սեփական շահերը և իրենք առաջնորդվելու են այդ շահերով։ Այդուհանդերձ, հարավային հզոր հարևանի շահերը հաշվի չառնելը կարող է ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի Հանրապետության համար։
Նարինե Ադամյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT